login
Հոդվածներ
ՀՎՀ-ն իր շախմատի օնլայն ծրագիրն է ներկայացնում ԱՄԷ-ի պատվիրակությանը 02/18/2015
2015թ. փետրվարի 18-ին Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՎՀ-ին հրավիրել էր Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած ՖԻԴԵ-ի պատվիրակներին ներկայացնելու իր օնլայն շախմատի ծրագիրը: Հանդիպման ընթացքում ՀՎՀ ակադեմիական բաժնի տնօրեն Հասմիկ Խալափյանը խոսեց ծրագրի նպատակների մասին և հյուրերի հետ քննարկեց համագործակցության հեռանկարները: Պատվիրակները ծանոթացան ՀՎՀ-ի օնլայն շախմատի գործիքներին և ռեսուրսներին, ինչպես նաև օնլայն ուսուցման առավելություններին: Հանդիպման վերջում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ներկաները միմյանց հետ կիսեցին իրենց փորձը և հետաքրքրվեցին օնլայն կրթության առանձնահատկություններով: ԱՄԷ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահ պարոն Սաիդ Ալ Մեիբալին իր թիմի անդամների պես տպավորված էր ՀՎՀ-ի առաջարկած առցանց շախմատ ուսուցանելու հնարավորություններով: