login
Հոդվածներ
ՀՎՀ ներկայացում Արաբական Միացյալ Էմիրություններում 12/19/2008

2008թ. դեկտեմբերի 19-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) վարչական խորհրդի անդամ եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը ներկայացրեց ՙՀայկական վիրտուալ համալսարանը՚ (հայոց լեզվի, մշակույթի եւ պատմության համակարգչայնացված հեռահար ուսուցման ծրագիր) Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Պիեռ Կյուսեյան համայնքի սրահում:

2008թ. դեկտեմբերի 19-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) վարչական խորհրդի անդամ եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը ներկայացրեց ՙՀայկական վիրտուալ համալսարանը՚ (հայոց լեզվի, մշակույթի եւ պատմության համակարգչայնացված հեռահար ուսուցման ծրագիր) Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Պիեռ Կյուսեյան համայնքի սրահում: Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ ուսանողներ, ուսուցիչներ, մտավորականներ: ՙԱզատ Հայ՚-ը, օգտվելով դոկտ. Երվանդ Զորյանի այցից, հարցազրույց վարեց ականավոր հյուրի հետ: