login
Հոդվածներ
ՀՎՀ ներկայացում Երեւանի Արամ Խարատրյանի անվան համերգասրահում 09/28/2008

Կիրակի, սեպտեմբերի 28-ին, 2008թ. շուրջ հազար հոգի էր հավաքվել Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում` դիտելու ՀԲԸՄ-ի շատ սպասված կրթական աղբյուր Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացումը, որը նախատեսվում է հանրության դատին հանձնել 2009թ. հունվարի 26-ին: ՀՎՀ ներկայացմանը մասնակցում էին Հայաստանի կառավարության բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում` վարչապետ Տիգրան Սարգսյանը,

Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ ՀԲԸՄ նվիրատուներ, ներառյալ` լոնդոնաբնակ հայ բարերար Վաչե Մանուկյանը, ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Վազգեն Յակուբյանը եւ Ռուբեն Քեշիշյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ գիտական եւ կրթական նորամուծություններով հետաքրքրված տեղացի հայ մտավորականներ եւ գիտնականներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀԲԸՄ եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համատեղ ուժերով, եւ այն վարում էր հաղորդավար Արտակ Ալեքսանյանը: Երեկոյի ընթացքում հանդիսատեսն ունկնդրեց հայ փոփ աստղեր Լիլիթ Պիպոյանին, Արսեն Գրիգորյանին, Հայկոյին, Շուշան Պետրոսյանին եւ Empiray ռոք խմբին: