login
Հոդվածներ
ՀՎՀ ներկայացում Լոնդոնում 12/07/2008

2008թ. դեկտեմբերի 7-ին ՀԲԸՄ Լոնդոնը Հայկական տանը (25 Չենիսթոն Գարդենս, Լոնդոն) հյուրընկալեց ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ դոկտ. Երվանդ Զորյանին` զրուցելու ՀԲԸՄ վերջերս հայտարարված եւ շատ սպասված Հայկական վիրտուալ համալսարան ծրագրի մասին:

Հանդիպմանը նա նշեց, որ աշխարհում էլեկտրոնային կրթության վերջին զարգացումների օգնությամբ Հայկական վիրտուալ համալսարանը վիրտուալ կրթական համայնք կստեղծի, որը կնպաստի ինչպես մշակութային կրթությանը, այնպես էլ սոցիալական կապերին` հակառակ սփյուռքում շատ առարկաների բացակայությանը: