login
Ուսման վճար և կրթաթոշակ
Ուսման վճար

Վճարման կարգը

Վճարումը կարող եք կատարել առցանց՝ կրեդիտ քարտի միջոցով կամ PayPal համակարգով: Վճարման այլ տարբերակների համար խնդրում ենք դիմել ՀՎՀ-ի Ուսանողի ֆինանսական հարցերի գրասենյակ՝ sfs@avc-agbu.org էլ. հասցեով:

Ուսման վճար
Անհատ ուսանող՝ կրեդիտային համակարգով Եթե ՀԲԸՄ-ի անդամ եք՝ 133 ԱՄՆ դոլար
Եթե ՀԲԸՄ-ի անդամ չեք՝ 199 ԱՄՆ դոլար
Վճարելով մեկ դասընթացի համար`ուսանողը հնարավորություն է ստանում տվյալ ուսումնական շրջանի ընթացքում անվճար մասնակցել այլ բաժնից որևէ դասընթացի՝ իր նախընտրությամբ: Ուշադրություն. ուսման վճարը 80%-ի չափով փոխհատուցվում է, եթե ուսանողն իր մասնակցությունը դադարեցնելու մասին հայտնում է նախապես՝ մինչև դասերի մեկնարկը:
Անհատ ուսանող՝ ունկնդիր Եթե ՀԲԸՄ-ի անդամ եք՝ 99 ԱՄՆ դոլար
Եթե ՀԲԸՄ-ի անդամ չեք՝ 149 ԱՄՆ դոլար
Վճարելով մեկ դասընթացի համար`ուսանողը հնարավորություն է ստանում տվյալ ուսումնական շրջանի ընթացքում անվճար մասնակցել այլ բաժնից որևէ դասընթացի՝ իր նախընտրությամբ: Ուշադրություն. ուսման վճարը 80%-ի չափով փոխհատուցվում է, եթե ուսանողն իր մասնակցությունը դադարեցնելու մասին հայտնում է նախապես՝ մինչև դասերի մեկնարկը:
Հիբրիդ կրթության ծրագրի ուսանող Վճարման գործընթացը կազմակերպում են դպրոցի/համայնքի ներկայացուցիչները/ղեկավարները: Ուսանողներն անմիջապես վճարում են իրենց դպրոցին/համայնքին:
 
«Ազատ դասընթացներ» ծրագրի ուսանող

Եթե «Ազատ դասընթացներ» ծրագրի ուսանողը մասնակցում է կրեդիտային համակարգով, ապա ուսման վճարը նույնն է, ինչ կրեդիտային համակարգով անհատ ուսանողի համար:

Եթե «Ազատ դասընթացներ» ծրագրի ուսանողը չի մասնակցում կրեդիտային համակարգով, ապա ուսման վճարը նույնն է, ինչ որպես ունկնդիր մասնակցող անհատ ուսանողի համար:

Վճարելով մեկ դասընթացի համար`ուսանողը հնարավորություն է ստանում տվյալ ուսումնական շրջանի ընթացքում անվճար մասնակցել այլ բաժնից որևէ դասընթացի՝ իր նախընտրությամբ: Ուշադրություն. ուսման վճարը 80%-ի չափով փոխհատուցվում է, եթե ուսանողն իր մասնակցությունը դադարեցնելու մասին հայտնում է նախապես՝ մինչև դասերի մեկնարկը:
 
Ապագա ուսանողներ Ստացեք «A»/գերազանց և դասընթացի հաջորդ մակարդակը սովորեք անվճար: Այս հնարավորությունից կարող եք օգտվել առաջին դասընթացն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում:
Կրթաթոշակ

Ուսանողին կրթաթոշակ կտրամադրվի՝ հաշվի առնելով (ա) ուսանողի տարեկան եկամտի չափը, եթե ուսանողը ֆինանսապես անկախ է, (բ) ծնողների տարեկան եկամտի չափից, եթե ուսանողը գտնվում է ծնողների ֆինանսական հոգածության ներքո:

 

ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՏԻ ՉԱՓԸ ԶԵՂՉ
Մինչև 10,000 ԱՄՆ դոլար 75%
10,000 - 30,000 ԱՄՆ դոլար 50%
30,000 - 40,000 ԱՄՆ դոլար 25%

Բացառիկ դեպքերում կտրամադրվի ուսման վճարի ամբողջական զեղչ:

 

Կրթաթոշակ ստանալու համար, խնդրում ենք ներկայացնել դիմում-հայտ.

Հայտ 1՝ լրացնում է ֆինանսապես անկախ դիմորդը

Հայտ 2՝ լրացնում է ծնողների ֆինանսական հոգածության ներքո գտնվող դիմորդը

ՀՎՀ-ն իրավասու է ստուգել ներկայացված տվյալների ճշմարտացիությունը՝ կապ հաստատելով դիմորդի կամ նրա ծնողների գործատուի հետ: Դիմորդի կրթաթոշակի դիմում-հայտը ենթակա է մերժման, եթե այն չի համապատասխանում ներկայացված չափանիշներին:
Դիմորդի կրթաթոշակի դիմում-հայտը կմերժվի, իսկ գրանցման հայտը կչեղարկվի, եթե դիմորդը տրամադրել է սխալ տեղեկություններ և/կամ փաստաթղթեր:

Gift Card
ՆՎԻՐԵՔ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀՎՀ-Ի ՆՎԵՐ-ՔԱՐՏ
  • Նվիրեք հայոց լեզու, պատմություն և մշակույթ սովորելու հրաշալի հնարավորություն:
  • Մեկ նվեր-քարտը նախատեսված է ՀՎՀ-ի մեկ դասընթացին անվճար մասնակցելու համար և արժե 139 ԱՄՆ դոլար:
  • Քարտապանը կարող է մասնակցել ուսումնական տարվա 4 ուս. շրջաններում (ձմեռային, գարնանային, ամառային, աշնանային) ընդգրկված դասընթացներից որևէ մեկին:
Buy now with PayPal