login
Հեռուստադպրոց

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ ներկայացրեց «ՀՎՀ հեռուստադպրոց» նախագիծը, որը հեռարձակվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով:
 

Նախագիծը նպատակ ուներ հնարավորություն տալ անգլախոս երեխաներին և պատանիներին սովորելու հայերեն՝ այբուբենից մինչև միջին մակարդակ:Ծրագրի հիմքում ՀՎՀ-ի լեզվի առցանց դասընթացներն են՝ համապատասխանեցված հեռուստատեսային ձևաչափին և հեռուստալսարանի կարիքներին: Հեռուստածրագիրը ցուցադրվել է ՀՎՀ-ի առցանց դասերին զուգահեռ՝ ուսանողներին տալով ավելի շատ ժամանակ և ճկունություն:
 

Բոլոր դասերը կարող եք դիտել մեր YouTube-ի ալիքում: