login
Շախմատի ռազմավարություն. սկսնակ մակարդակ - մաս 2
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացը շախմատի համառոտ նկարագրության շարունակությունն է, որն իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ նախապայմանները, որից հետո ուսանողը կարող է շախմատ խաղալ ավելի ընդլայնված գիտելիքներով: Այն բաղկացած է 8 դասից, որոնք ներկայացնում են քայլերի գրանցման ճիշտ կարգը, տալիս են տեղեկություններ միայնակ թագուհիով կամ նավակով մրցակցի միայնակ արքային մատ հայտարարելու ճիշտ ձևի, ինչպես նաև շախմատային մի շարք հնարքների մասին, որոնց իմացությունը շատ կօգնի շախմատային պարտիայի ռազմավարությունում: Դասերում առկա նյութերը մատչելի են մեծ լսարանների համար:

Ուսումնական շրջանի օրացույց

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ձմեռ 2024

դեկտեմբեր 8 (ուրբաթ) – դեկտեմբեր 23 (կիրակի), 2023թ.

հունվար 8 (երկուշաբթի) – մարտ 12 (երեքշաբթի)

Գարուն 2024

մարտ 8 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)

ապրիլ 1 (երկուշաբթի) – հունիս 4 (երեքշաբթի)

Ամառ 2024

հունիս 7 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)

հուլիս 1 (երկուշաբթի) – սեպտեմբեր 3 (երեքշաբթի)

Աշուն 2024

սեպտեմբեր 6 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)

հոկտեմբեր 7 (երկուշաբթի) – դեկտեմբեր 10 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ, գլուխկոտրուկներ, վարժություններ-1-2 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 1-2 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 4-6 ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Թեմաները

  • Քայլի գրանցումը
  • Հավերժական շախ
  • Մատ թագուհիով
  • Մատ երկու նավակներով, մատ մեկ նավակով
  • Մատ վերջին հորիզոնականում, մանկական մատ
  • Անպաշտպան խաղաքար, պաշտպանություն
  • Կապ
  • Բաց հարձակում, բաց շախ

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները լիարժեք կկարողանան խաղալ շախմատային պարտիա, կիմանան շախմատային տերմինաբանությունը և կկարողանան քայլերը գրացնել, կունենան գիտելիքներ ուժեղագույն խաղաքարերով մատ հայտարարելու, ինչպես նաև շախմատային մի շարք հնարքների մասին:

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օգտագործել օնլայն նյութեր և թվային միջոցներ)
առաջադրանքներ, գլուխկոտրուկներ, հարցումներ

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Մանե Ադամյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են մինչհամալսարանական և համալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների շախմատի ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը

  • Հ. Տ. Թումանյան, Շախմատ 2, Երևան 2011.