login
Հոդվածներ
Երվանդ Զորյանի հանդիպումը ՀԲԸՄ երեւանյան ամառային փորձառության ծրագրի մասնակիցների հետ 07/02/2010

2010թ. հուլիսի 2-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական խորհրդի անդամ եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը ՀՎՀ գրասենյակում ողջունեց Երեւանյան ամառային փորձառության ծրագրի մասնակիցներին: ՀՎՀ մեկամյակի միջոցառմանը զուգակցվող այս հանդիպմանը դոկտ. Զորյանը ուսանողներին ներկայացրեց ՀՎՀ նպատակները: ՀՎՀ զարգացման մասնագետ Թալին Ջեղելյանը ուսանողներին հակիրճ ծանոթացրեց ՀՎՀ վիրտուալ դասընթացներին: Հանդիպման ավարտին դոկտ. Զորյանը երիտասարդներին առաջարկեց ՀՎՀ դեսպաններ դառնան իրենց համայնքներում: