login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նոր առցանց միջոցառումը «Հայերը և մնջախաղը» 05/25/2012
2012 թվականի մայիսի վերջին ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը կազմակերպեց «Հայերը և մնջախաղը» խորագրով առցանց (օնլայն) մշակութային հետաքրքիր միջոցառում: Միջոցառումը ուսանողների կողմից համարվեց ՀՎՀ-ի կազմակերպած ամենահաջողված առցանց մշակութային միջոցառումներից մեկը: Նրանցից շատերի համար այն առաջին փորձը հանդիսացավ ծանոթանալու հայկական մնջախաղի պատմությանը, մասնավորապես ծաղրածուների արքա՝ Լեոնիդ Ենգիբարյանի արվեստին: Քանի որ հայկական մնջախաղի վերածնունդը սերտորեն կապված է միջազգային ճանաչում ունեցող Լեոնիդ Ենգիբարյանի և նրա արվեստի հետ, ՀՎՀ-ի առցանց ուսուցիչները նրա թատերական ներկայացումներով և այլ կրթական և մշակութային փաստերով հարուստ ուսուցանող և միաժամանակ զվարճալի ներկայացում պատրաստեցին, ինչն էլ ոգեշնչեց ուսանողներին ակտիվորեն մասնակցելու այդ աննախադեպ միջոցառմանը: Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ հանդիսացավ ՀՎՀ-ի առաքելության իրագործման համար. այն է ուսանողներին տալ գիտելիքներ հայագիտության՝ հայոց լեզվի, պատմության ու մշակույթի ոլորտում, ինչպես նաև ամուր կապ ստեղծել աշխարհի տարբեր անկյուններում ապրող ուսանողների միջև: