login
Հոդվածներ
Դոկտ. Զորյանի հանդիպումը ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի և «Երիտասարդ արհեստավարժներ» խմբի ներկայացուցիչների հետ 11/29/2016
ՀՎՀ-ն շարունակում է իր աշխարհագրական ընդլայնումը Եվրոպայում՝ համալսարանի գործունեության մասին իրազեկելով մեծ թվով հայկական բնակչություն ունեցող քաղաքներում: 2016 թվականի նոյեմբերի 29-ին ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղը և ՀԲԸՄ «Երիտասարդ արհեստավարժներ» խումբը հանդիպում կազմակերպեցին ՀՎՀ-ի հիմնադիր դոկտ. Երվանդ Զորյանի հետ: Միջոցառումը մեկնարկեց ՀԲԸՄ «Երիտասարդ արհեստավարժներ» խմբի ատենապետ Վիգեն Կոչակյանի բացման խոսքով: Նա ողջունեց դոկտ. Զորյանին` ներկայացնելով նրան համայնքի անդամներին: Դոկտ. Զորյանը շարունակեց հանդիպումը՝ ներկայացնելով ՀՎՀ-ի ծրագրերը, որին այնուհետև հաջորդեց հարց-պատասխանը: Ներկաները խոսեցին նաև հայոց լեզվի, հայկական մշակույթի և ազգային ինքնության պահպանման վերաբերյալ իրենց պատկերացումների, գաղափարների մասին: ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի ներկայացուցիչ և Լիոնի ականավոր հայ Ֆիլիպ Աքիլյանը, ոգևորված ՀՎՀ-ի առաքելությամբ, հայտնեց, որ պատրաստակամ է նպաստելու Լիոնում ՀՎՀ-ի գործունեության իրազեկման բարձրացմանը, հատկապես դպրոցական շրջանակներում: Բաց և ինտերակտիվ քննարկումը շարունակվեց դոկտ. Զորյանի պատվին մատուցված ճաշի ընթացքում: Երեկոն ավարտվեց ՀՎՀ-ի և Լիոնի հայկական համայնքի միջև համագործակցությունը զարգացնելու դրական նոտայով: