Առաջարկներ

Ընդունելութիւն

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ |
ԴԱՍԸՆԹԱՑՔ |
Ձմեռ 2023 |
Դեկտեմբեր 2 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 18 (Կիրակի) 20212 |
Յունուար 9 (Երկուշաբթի) - Մարտ 14 (Երեքշաբթի) |
Գարուն 2023 |
Մարտ 10 (Ուրբաթ) – Մարտ 26 (Կիրակի) |
Ապրիլ 10 (Երկուշաբթի) – Յունիս 13 (Երեքշաբթի) |
Ամառ 2023 |
Յունիս 9 (Ուրբաթ) – Յունիս 25 (Կիրակի) |
Յուլիս 10 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 12 (Երեքշաբթի) |
Աշուն 2023 |
Սեպտեմբեր 8 (Ուրբաթ) - Սեպտեմբեր 24 (Կիրակի) |
Հոկտեմբեր 10 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 12 (Երեքշաբթի) |
Արևմտահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կունենան ընդլայնած գիտելիքներ գոյականների, ածականների, թվականների, բայերի և դերանունների մասին: Նոր բառերի և հաղորդակցական արտահայտությունների օգնությամբ ուսանողները կկարողանան առավել ճշգրիտ և պարզ ձևակերպել իրենց մտքերը, արտահայտել դրանք թե՛ բանավոր, թե՛ գրավոր տարբերակներով:
Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:
Ծանոթացման շաբաթ Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:
Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ
Միջանկյալ քննություն
Ավարտական քննություն
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: