Հայկական վիրտուալ համալսարանը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել են կրթական վեբինարների շարք
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ քոլեջը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ սկսել է վեբինարների շարք ՀՎՀ-ի (Հայկական վիրտուալ համալսարան) Համահայկական կրթական ֆորումի հարթակում:
Շարքի նպատակն է ներկայացնել մանկավարժության և կրթության ժամանակակից թեմաներն ու համաշխարհային միտումները և հատկապես նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել և ամրապնդել իրենց մասնագիտական գիտելիքները:

|
|
|
|
|
Տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագրի ամփոփիչ միջացոռումը
Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագրի առաջին փուլի ամփոփումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի շենքում 2021 թվականի նոյեմբերի 22-ին: Ծրագիրը մեկնարկել էր անցյալ տարվա աշնանը՝ համագործակցությամբ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, աջակցությամբ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ)։ ...

|
|
|
Հայոց լեզուն և պատմությունը՝ երիտասարդ մասնագետի հետազոտական նոր թեմա
Ռիկարդո Տորեսը՝ Արգենտինայի Ռոսարիո քաղաքից մի երիտասարդ հետազոտող մասնագետ, ով չունի հայկական արմատներ, ուսումնասիրում է հայագիտություն և շատ հեռանկարային է այս ոլորտում:
«Ես իսպանական և իտալական արմատներ ունեմ, այո՛, բայց ինձ շատ էր հետաքրքրում հայերենը, ուստի իմ դոկտորական ղեկավարն ինձ խորհուրդ տվեց ՀՎՀ դասընթացները»:...

|
|
|
|
|
Մարդկության Հրաշալի Գանձը
Արգենտինայից ՀՎՀ-ի ուսանող Մարիանո Իգնասիոն կիսվում է հայոց լեզուն սովորելու իր փորձառությամբ, որը նա նկարագրում է որպես «մարդկության հրաշալի գանձ»:
Լեզուն սովորելու մատչելի ու հասանելի հնարավորությունից բացի, Իգնասիոն մատնանշում է Հայկական վիրտուալ համալսարանի ուսուցման տպավորիչ մեթոդաբանությունը, որն առաջարկում է ժամանակի ճկունություն՝ խրախուսելով իր ուսանողներին սովորել իրենց հարմար ռիթմով և տրամադրել անհրաժեշտ ժամանակը նոր բառերը, երկխոսություններն ու արտահայտությունները սովորելու և ընկալելու համար:

|
|
|
«Արհեստական բանականություն». ինտերակտիվ դասընթացներ ավագ դպրոցի աշակերտների համար
2022 թվականի մարտի 24-ին ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը։ ...

|
|
|
|
|
|
Դոկտոր Զորյանի հանդիպումը Արամ Ա կաթողիկոսի հետ
2022թ․ մարտի 20-ին ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին։
Հանդիպմանը ներկա էր նաև «Սփյուռքի տարի» նախագիծը համակարգող հանձնախմբի անդամ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Արամ Ա կաթողիկոսն ամանորի իր ամենամյա ուղերձում 2022 թվականը հռչակել էր «Սփյուռքի տարի»։ ...

|
|
|
|
|
|
Հայկական վիրտուալ համալսարանի հիբրիդ դպրոցները տոնում են Մայրենի լեզվի միջազգային օրը
Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով ՀՎՀ-ն համախմբեց իր հիբրիդ կրթության ծրագրին միացած դպրոցներին աշխարհի տարբեր երկրներից։ Առաջին տեսահոլովակում աշակերտները ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից, Հունաստանից, Սիրիայից, Քուվեյթից, Ռուսաստանից և Հայաստանից միասին արտասանում են Վահան Թեքեյանի «Տաղ հայերեն լեզվին» բանաստեղծությունը: Մեկ այլ տեսահոլովակում ներկայացվեցին Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հիբրիդ դպրոցների աշակերտների ստեղծագործած նկարները՝ ոգեշնչված Թեքեյանի նույն բանաստեղծությամբ:...

|
|
|
|
|
Միջազգային գործընկերություն․ Հայկական վիրտուալ համալսարանի դասընթացները Արգենտինայի համալսարաններում
Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանի (ՌԱՀ) արվեստի և մշակույթի բաժնի շուրջ 30 ուսանողներն ավարտեցին 2021 թվականի ուս․ շրջանը և սկսեցին ՀՎՀ-ի հայոց լեզվի դասընթացի երկրորդ մակարդակը: Ուսանողների առաջարկով ՀՎՀ-ի հեռավար դասախոս Գոհար Գևորգյանը նրանց համար իսպաներեն լեզվով վիրտուալ շրջայց կազմակերպեց Հայաստանի պատմության թանգարանում: «Այնքան ուրախ ենք, որ մենք կարողացանք միասին շրջել թանգարանում, թեկուզ վիրտուալ»,- միջոցառման ավարտին ասաց ուսանողներից մեկը:
...

|
|
|
|