Մայրենի լեզվով Թումանյան վայելելիս

Արսեն Պետրոսյան`բազմակողմանիորեն զարգացած մի հայ երիտասարդ, հեռահաղորդակցության մենեջեր Մոսկվայից, ով ծնվել է Ռուսաստանում, իսկ հետո ընտանիքի հետ եկել Հայաստան: Թեև, երբ նա 5 տարեկան էր, նրանք կրկին վերադարձան իր մայրիկի ծննդավայր` Ռուսաստան:

Arsen Petrosyan Արսենը ապրեց Հայաստանում մինչև 1991 թվականը և իր հայրենիք նորից եկավ միայն 2005թ.-ին: Այս անգամ երկիրը զգալիորեն փոխվել էր, և երիտասարդ Արսենը իր մանկության Երևանից շատ քիչ բան հիշեց: Նա հայերեն խոսում էր միայն տանը և իր հայրիկի մի քանի ընկերների հետ, քանի որ դպրոցի և համալսարանի ընկերները ռուս էին: 2008թ. նա միացավ ՍԻՎԱՄ-ին (Մոսկվայի Հայ երիտասարդության մտավոր փոխգործակցության ընկերակցություն), վերջինս ՀԲԸՄ-ի հետ համագործակցող ասոցիացիա է Ռուսաստանում: ՍԻՎԱՄ-ում նա ծանոթացավ բազմաթիվ հայ երիտասարդների հետ:
Արսենը այս քայլը նկարագրում է որպես վերադարձ դեպի հայկական աշխարհ: Այստեղ էլ 2009թ.-ին նա հնարավորություն ունեցավ մասնակցել Հայկական վիրտուալ համալսարանի մասին պատմող շնորհանդեսին, որից անմիջապես հետո այցելեց ՀՎՀ կայք գրանցվելու համար:

«Մի անգամ Մոսկվայում ես գնացի գրախանութ և կանգ առա Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Թումանյանի ռուսերենով թարգմանված գրքերի առջև: Ես գնեցի դրանք և կարդացի, բայց չվայելեցի: Նրանք ինձ դատարկ թվացին, թեև ես շատ լավ գիտեի, որ երկուսն էլ անվանի գրողներ են, հատկապես Թումանյանը»,- ասում է Արսենը: «Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ պետք է հայերեն սովորեմ թումանյանական պոեմները իմ մայրենի լեզվով կարդալու համար»:

Միևնույն ժամանակ, երբ 2009-ին ավարտում էր Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտի մագիստրատուրան, նա արդեն մասնակցում էր Հայկական վիրտուալ համալսարանի արևելահայերենի դասընթացին: 2012 թվականին նա ավարտել էր դասընթացի բոլոր մակարդակները:

Այդ ընթացքում, 2011-ին, Արսենը եկավ Հայաստան, այցելեց ՀՎՀ-ի երևանյան գրասենյակ և մյուս ուսանողների, օնլայն ուուցիչների և ՀՎՀ-ի ընկերների հետ միասին մասնակցեց ՀՎՀ-ի առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այս այցի ժամանակ նա որոշեց Հայաստանում ավելի երկար մնալ: Birthright Armenia կազմակերպության օգնությամբ նա վեց ամիս ապրեց և աշխատեց Երևանում: Արսենի քույրը, որ իրենից երկու տարով է փոքր, նույն որոշումը կայացրեց, տեղափոխվեց Հայաստան և այժմ համոզում է Արսենին նույն կերպ վարվել:

Ինչ սկսեց հայերեն սովորել, Արսենի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ավելի մեծացավ, կապը հայրենիքի հետ ավելի ամրացավ: ՀՎՀ-ի դասընթացն ավարտելով` նա արդեն կարողանում է հետևել և շատ ավելի լավ հասկանալ Հայաստանին վերաբերող լուրերը: Արսենը նաև իր համայնքի անդամներին է խորհուրդ տվել դառնալ ՀՎՀ ուսանող: Մինչ այժմ բազմաթիվ շնորհանդեսներ է կազմակերպել ՍԻՎԱՄ-ում և հայկական այլ կազմակերպություններում` ներկայացնելով ՀՎՀ-ի գործունեությունը և վերջինիս դերը հայոց լեզվի և հայկական կրթության հետ միշտ կապված մնալու գործում:

«ՀՎՀ-ն շատ արդյունավետ միջոց է հայերեն սովորելու համար, քանի որ ունի շատ լավ համակարգ, կատարյալ ուսուցիչներ և դրական մթնոլորտ: ՀՎՀ-ն ամենից փորձված վայրն է մեր համայնքի անդամների համար, ովքեր ցանկանում են հայերեն սովորել»,- ասում է Արսենը:

Արսենը վերջապես հայերենով կարդաց Թումանյանի ստեղծագործությունները և մեծագույն ուրախություն զգաց իր երազանքն իրականություն դարձնելու հաճույքից: Նա այժմ հայերենով դերեր է խաղում Մոսկվայի հայկական փորձարարական «Խենթ» թատրոնում, իսկ, վերջերս, նոյեմբերի 26-ին, հայկական գրականության օրվա առիթով նա խաղաց Մեսրոպ Մաշտոցի աշակերտի դերը հայոց այբուբենի ստեղծմանը նվիրված ներկայացումում:

«Այն պահից, ինչ հայերեն սովորեցի, հայկական մի նոր իրականություն ծնվեց իմ մեջ»,- ասում է Արսենը և, ժպտալով ավելացնում, որ նույնիսկ սկսելու է հայերեն խոսել իր ընկերուհու հետ:

Հարութ Էկմանյան

ՀՎՀ-ի մասին

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որը բոլորովին նոր մոտեցմամբ իրականացնում է իր նվիրվածությունը հայկական կրթությանը: ՀՎՀ-ի ծրագիրը նախաձեռնվել է 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից: Մասնաճյուղի նախագահ Դոկտոր Երվանդ Զորյանը վաղուց էր նշում ամբողջ աշխարհում ապրող հայ ժողովրդի ներկա պահանջները բավարարող կրթական մի ծրագրի անհրաժեշտության մասին: Համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցման միջոցների շնորհիվ ՀՎՀ-ն ուսանողներին հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաև օնլայն ուսուցիչների և վիրտուալ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով: Օնլայն կրթության ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումներին զուգահեռ, ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել օնլայն կրթական համայնք, որը կարող է զարգացնել ոչ միայն մշակութային կրթությունը, այլև սոցիալական հաղորդակցությունը` ներգրավելով տարբեր երկրներում ապրող և սովորող հայ ուսանողներին: Իմանալ ավելին` www.avc-agbu.org


ԹԱՐՄԱՑՆԵԼ ՊՐՈՖԱՅԼԸ | ԿԱՐԾԻՔ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԱՐԽԻՎ

Հեղինակային իրավունքներ © ՀԲԸՄ ՀՎՀ 2013 www.avc-agbu.org Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Համակարգի կողմից դուք ճանաչվել եք Հայկական վիրտուալ համալսարանին վերաբերող նորություններով հետաքրքրված անձ:


ԱՐԱԳ ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՎՀ գործունեությունը

www.avc-agbu.org

ՀՎՀ նորություններ

Ստանալ ՀՎՀ նորություններ

Հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է

2014թ. ձմեռային ուսումնական շրջանի մեկնարկը:

ԱՐՁԱՆԱԳՐՎԵՔ ՀԻՄԱ

Դասերը սկսվում են հունվարի 13-ին և ավարտվում են մարտի 18-ին:

Շտապեք և արձանագրվեք

Արձանագրվելու համար, խնդրում ենք այցելել ՀՎՀ կայքէջը.

www.avc-agbu.org,

ստեղծեք մուտքանուն և գաղտնաբառ և լրացրեք Ձեր արձանագրման թերթիկը:

Հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով.
enrollment@avc-agbu.org






Facebook Linkedin Google+ Vkontakte Twitter Youtube

Skype: AVC-AGBU

Հեռ. (+374 10) 51 22 61

Բջջ. (+374 96) 51 22 61