ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ուրախությամբ տեղեկացնում է, որ մեկնարկել է 2013թ.-ի
ուսումնական շրջանի գրանցումը: Ներքոնշյալ դասընթացները ներկայացվում են բազմաթիվ լեզուներով (ներառյալ` արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն) և տարբեր մակարդակներով.
Գրանցման ժամանակաշրջանը կավարտվի 2013թ. հունիսի 16-ին:
Դուք կարող եք ստուգել արևելահայերենի և արևմտահայերենի ձեր իմացությունը հետևյալ փորձնական քննությունների օգնությամբ:
ՀՎՀ-ի մասին
ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից 2004 թվականին նախաձեռնված ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի առաքելությունն է հայկական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռնել անհատներին և խմբերին, ամբողջ աշխարհում: Օգտագործելով համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցության միջոցներ` ՀՎՀ-ն թույլ է տալիս ուսանողներին սովորել նոր նյութն իրենց նախընտրած տեմպով, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպել օնլայն ուսուցիչների և վիրտուալ դասընկերների հետ: Համալսարանական մակարդակի օնլայն դասընթացների միջոցով ՀՎՀ-ն ստեղծում է վիրտուալ ուսումնական հանրություն, ինչը նպաստում է, ինչպես մշակութային, այնպես էլ սոցիալական կապերի հաստատմանը: