Հայկական վիրտուալ համալսարան ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Home
ԱԵ. ՀՅ
Home
ԱՄ. ՀՅ
Home
  EN 
Home
 РУС 
Home
  FR 
Home
  SP 
ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՎՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ԱՐՁԱԳԱՆՔ
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍԱՆՈՂ
Բարի գալուստ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ): Հայկական վիրտուալ համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որը բոլորովին նոր մոտեցմամբ իրականացնելու է իր նվիրվածությունը կրթությանը:

ՀՎՀ-ի նպատակն է ուսանողներին օգնել` օնլայն կրթության միջոցով ձեռք բերել հայկական առարկաների հիմնարար գիտելիքներ: Այն առաջարկում է հայկական կրթության

մի շարք սերտիֆիկացված ծրագրեր եւ կրեդիտավորված դասընթացներ` համալսարանի մակարդակով:Այդ սերտիֆիկատները եւ կրեդիտները կարող եք ձեռք բերել տանից, աշխատավայրից կամ ճամփորդության ընթացքում: ՀՎՀ-ն ուսումնասիրում, գնահատում եւ արդիականացնում է իր ծրագրեը, քաղաքականությունը եւ գործունեությունը` իր ուսանող հանրության զարգացող պահանջները բավարարելու նպատակով:

Այժմ ՀՎՀ-ում երեք ֆակուլտետ է գործում` լեզվի, պատմության եւ մշակույթի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր մակարդակների դասընթացների շարք է առաջարկում: Հայկական կրթության հարստությունը ողջ աշխարհում լիարժեք տարածելու նպատակով ծրագիրը ներկայացվում է 6 լեզվով` հայերեն (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն:

ՀՎՀ-ն համաժամանակյա եւ տարաժամանակյա հաղորդակցման միջոցների շնորհիվ ուսանողներին հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաեւ օնլայն ուսուցչի եւ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով: Ի լրումն շաբաթական դասերի` ուսանողները մուլտիմեդիա ուսումնական գործիքներ կօգտագործեն, հանձնարարություններ, խնդիրներ,

դասացուցակ, դասընթացի նկարագրություններ, հանձնարարությունների արկղեր եւ գնահատականների մատյաններ կստանան: Ավելին, քննարկումների ֆորումները, էլեկտրոնային նամակը եւ չաթի անկյունները ուսանողներին հնարավորություն կտան ավելի սերտ կապի մեջ լինել եւ ողջ աշխարհից իրենց դասընկերների հետ ընկերություն հաստատել:

Մենք ուրախ կլինենք պատասխանել ձեր բոլոր հարցերին` կապված ընդունելության, ֆինանսական աջակցության, մեր դասընթացների կամ ակադեմիական սերտիֆիկացված ծրագրերի վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գրեք մեզ info@avc-agbu.org հասցեով:

ԸՆԹԱՑԻԿ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆ 2010
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Գրանցվեք 2010թ. աշնանային ուսումնական շրջանին
ՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Ստորև ներկայացված է ՀՎՀ դասընթացների ուսման գինը:
ՆՎԵՐ ԲԱՑԻԿ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՎՀ ՕՐԱՑՈՒՅՑ 2010Թ.
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՎՀ ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐ
  • Կամուրջ-ֆորումը` որպես ամփոփում ...
  • Հայկական Վիրտուալ Համալսարանի ...
  • Համալսարանն ինտերնետում
  • Հայկական վիրտուալ համալսարանն ...
ԵՂԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ