login
Artículos
Դոկտ.Զորյանը ներկայացնում է ՀՎՀ ծրագիրը Տորոնտոյում 12/04/2008

2008թ. դեկտեմբերի 4-ին ՀԲԸՄ Տորոնտոն հյուրընկալեց ՀԲԸՄ վարչական խորհրդի նորընտիր անդամ դոկտ. Երվանդ Զորյանին` ներկայացնելու նոր մեկնարկած եւ շատ սպասված ՀԲԸՄ Հայկական վիրուալ համալսարանի ծրագիրը: Միջոցառումը տեղի ունեցավ Ալեք Մանուկյան մշակույթի կենտրոնում (930 Փրոգրես Ավենյու, Սքարբորո): Դոկտ. Երվանդ Զորյանը մասնակիցներին ներկայացրեց ՀՎՀ-ն:

Նա տեղեկացրեց, որ սա ինտերնետի վրա հիմնված կրթական ծրագիր է, որի նպատակն է հայկական առարկաները հասանելի դարձնել նոր տեխնոլոգիաների միջոցով:

«Աշխարհում էլեկտրոնային կրթության վերջին զարգացումների օգնությամբ Հայկական վիրտուալ համալսարանը վիրտուալ կրթական համայնք կստեղծի, որը կնպաստի ինչպես մշակութային կրթությանը, այնպես էլ սոցիալական կապերին` հակառակ սփյուռքում շատ ուսանողների բացակայությանը»,- ասաց Երվանդ Զորյանը: