Վեբինարների շարք

Մեր վեբինարների շարքի միջոցով կարող եք շրջանցել աշխարհագրական սահմաններն ու ժամային գոտիները և վիրտուալ մասնակցել տարբեր սեմինարների, գիտաժողովների, կոնֆերանսների և հանրային լսումների, որտեղ ներկայացվում են արդի հետազոտություններ` խթանելով հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ քննարկումներ:


Հայոց ցեղասպանության սկզբնավորումը
Ճակատագրական տարիներ, 1912-15

2015թ. ապրիլի 18-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը ուղիղ կապով միացավ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հայագիտական ծրագրի կազմակերպած միջազգային կոնֆերանսին, որի ընթացքում խոսվեց 1912-1915 ճակատագրական երեք տարիների մասին: Քննարկվեցին նաև այն հիմնական իրադարձությունները և գործոնները, որոնք ցեղասպանության սկզբնապատճառ հանդիսացան: Բացահայտեք միջոցառման հիմնական հարցադրումները և հետևեք կենդանի քննարկմանը Twitter-ում #AVCARMGEN հեշտեգով: Միջոցառման մյուս նկարները տեսնելու համար, այցելեք մեր էջը Flickr-ում:


Պրոֆեսոր Ստեփան Աստուրյան
Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարան, ԱՄՆ

«Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններ. զարգացումը որպես հետազոտման բնագավառ, պատմագիտական գնահատում և ճանապարհ առաջ»

Պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սունի
Միչիգանի համալսարան, ԱՄՆ

«Նրանք կարող են ապրել անապատում և այլևս ոչ մի տեղ. Հայոց ցեղասպանության պատճառները բացատրելով»

Պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գյոչեք
Միչիգանի համալսարան, ԱՄՆ

«Օսմանյան անցյալ, թուրքական ներկա և կոլեկտիվ բռնություն հայերի դեմ, 1789-2009»

Պրոֆեսոր Մարգարետ Լավինիա Անդերսոն
Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարան, ԱՄՆ

«Բողոքելու պատասխանատվությո՞ւն. հասարակությունը, իշխանական ուժերը և հայերը Աբդուլ Համիդի կառավարության օրոք»

Պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհեմ
Էդինբուրգի համալսարանի, Մեծ Բրիտանիա

«Գերտերությունները և Հայկական հարցը ցեղասպանության նախաշեմին»

Հարց ու պատասխան – մաս 1


Պրոֆեսոր Ռայան Գինգերաս
Ռազմածովային ասպիրանտական դպրոց, ԱՄՆ

«Կայսրության ավարտը Ռումելիում. Օսմանցիների առնչությունը 1912-1914թթ Մակեդոնիայում սերբական պետության կազմավորմանը»

Պրոֆեսոր Էրիկ-Ժան Զուրխեր
Լեյդենի համալսարան, Նիդեռլանդներ

«Արևելքի Մակեդոնիա՞. Հայկական հարցի երիտթուրքական ընկալումները»

Կարապետ Մումջյան
Գիտնական և խորհրդատու

«ՀՅԴ 7-րդ (1913) և 8-րդ (1914) ընդհանուր ժողովները. հավակնոտ քաղաքականությունն ընդդեմ անզիջող իրականության»

Պրոֆեսոր Եքթան Թյուրքիլմազ
Գիտությունների դոկտոր, Ժամանակակից արևելագիտության կենտրոն, Գերմանիա

«Հայոց ցեղասպանության «արահետը» վերարտադրելով (հունիս 1913 – օգոստոս 1914)»

Պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյան
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, Հայաստան

«Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. 1915թ. մայիսի վերջին շաբաթը»

Պրոֆեսոր Ուղուր Ումիթ Ունգյոր
Ուտրեխտի համալսարան, Նիդեռլանդներ

«Հայոց ցեղասպանության տարածաշրջանային շեղումները բացատրելով»

Հարց ու պատասխան – մաս 2


Share