Վիրտուալ շրջագայություններ և սոցիալ-մշակութային միջոցառումներ

Աշխարհի որ ծայրում էլ լինեն, ՀՎՀ-ի ուսանողները կարող են մասնակցել վիրտուալ շրջայցերին և սոցիալ-մշակութային միջոցառումներին, որոնց թվում են Հայաստանի թանգարանների վիրտուալ շրջայցերը, հայ ազգային տոների և ավանդույթների վերաբերյալ մշակութային միջոցառումները, Երևանի փողոցներում վիրտուալ զբոսանքները:

Միջոցառումները ստեղծում են այնպիսի զգացողություն, կարծես բոլորը միևնույն լսարանում են, ինչն էլ նպաստում է ուսանողների միջև ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը: Յուրաքանչյուր ուսումնական շրջանում նախատեսվում է անցկացնել երկու և ավել սոցիալ-մշակութային միջոցառում:

Միջոցառումներն ընդգրկում են բազմաթիվ և բազմաբնույթ թեմաներ Հայաստանի տարբեր բնագավառների վերաբերյալ: Դրանք կարող է վերաբերել պատմությանը, մշակույթին, զբոսաշրջությանը, փոփ մշակույթին և այլ արդի թեմաներին`տնտեսությանը և ժամանակակից արվեստին:

gafesjian2.png Վիրտուալ այց Գաֆեսճյան արվեստի կենտրոն
Գտնվելով Կասկադ համալիրում` Գաֆեսճյան արվեստի կենտրոնը` իր արտաքին աստիճանահարթակներով, ներքին շարժասանդուղքներով, պատմական և ժամանակակից արվեստի նմուշներով լի բացօթյա այգիով, հայերի և զբոսաշրջիկների համար ամենասիրելի և ամենաթանկ վայրերից մեկն է:
matenadaran.png Վիրտուալ այցելություն Մատենադարան
Այցելե՛ք Մատենադարան` հայերեն, ինչպես նաև օտարալեզու հնագույն ձեռագրերի պահոց-թանգարան, և ծանոթացե՛ք անտիկ գիտնականների ձեռագիր գանձերին, որոնք դարեր շարունակ կրթել են սերունդներին` լուսաբանելով պատմության, արվեստի, փիլիսոփայության և շատ այլ բնագավառներում ունեցած ձեռքբերումները:
barekendan.png Բարեկենդանի տոնը
Կրոնական ծագում ունեցող, ծեսերով և տոնակատարություններով լի այս տոնը, որը նշում են Առաջավորաց Պահքին նախորդող կիրակի օրը, թատերականացված ներկայացվում է օնլայն ուսուցիչների կողմից: Ուսուցիչները ուսանողների հետ կիսվում են տոնին վերաբերող բանաստեղծություններով, երգերով, տոնական բաղադրատոմսերով, ինչն էլ ուրախ տրամադրություն է փոխանցում մասնակիցներին:
mnjaxax1.png Մնջախաղի արվեստը և պատմությունը Հայաստանում
Հայկական մնջախաղի պատմությունն ու վերածնունդը, հայ ծաղրածուների արքա Լեոնիդ Ենգիբարյանի արվեստը, մնջախաղի թատրոնում լինելու փորձը` այս ամենը դուք կարող եք բացահայտել ՀՎՀ-ի ուսանողների կողմից շատ սիրված «Մնջախաղ»-ի մշակութային միջոցառման ժամանակ:
erebuni_tour.png Վիրտուալ այցելություն Էրեբունի թանգարան
Մ.թ.ա. 782 թվականին հին Ուրարտական թագավորությունում Արգիշտի թագավորը կառուցում է Էրեբունի ամրոցը, որն էլ համարվում է Երևանի նախահայրը: Այցելե՛ք Էրեբունի թանգարան, ծանոթացե՛ք բազմադարյան արտեֆակտերին և հիացե՛ք ուրարտական արքաների վեհությամբ Արին-Բերդ բլրի գագաթին:
yerevan_city.png Վիրտուալ շրջագայություն Երևան քաղաքում
Հնի և նորի հակադրությունները, Թամանյանի իրական տաղանդը, Աբովյան-Աստաֆյան փողոցով քայլելիս կարոտախտի զգացումը, հոյակերտ կենտրոնը, Կինոմոսկվայի մոտ առաջին հանդիպման հիշողությունները… և այս բոլոր զգացողությունները Երևանի վիրտուալ շրջագայության ժամանակ:
cinema2.png Հայկական կինոմատոգրաֆիայի պատմությունը
«Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված առաջին սև-սպիտակ համր «Նամուս» գեղարվեստական ֆիլմից մինչև ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված ֆիլմեր, Սովետական միության վերելքից մինչև հետխորհրդային փլուզում, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնից մինչև մուլտֆիլմերի աշխարհ` Ռեանիմանիա. ծանոթացե՛ք հայկական կինոարվեստին:
opera.png Վիրտուալ շրջագայություն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Բացահայտե՛ք Թամանյանի նախագծած ևս մեկ գլուխգործոց: Երևանի սրտում գտնվող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը բացում է իր դռները և պատմությունը Ձեր առջև: Ունկնդրե՛ք «Ալմաստ» հայկական օպերան, ճախրե՛ք Արամ Խաչատուրյանի բալետի ներքո և զգացե՛ք անկախության ոգին Ազատության հրապարակում:
arshile_gorkie.png Արշիլ Գորկու կյանքը և արվեստը
Աբստրակտ Էքսպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկու արտասովոր կյանքի պատմությունը անտարբեր չի թողնում ուսանողներին, միևնույն ժամանակ նկարչի կտավների գունային խաղը թույլ է տալիս նրանց ներթափանցել արվեստագետի ներաշխարհը և տեղափոխվել դեպի իր կորցրած հայրենիքը`պատմական Հայաստան:
genocide.png Հայկական եղեռնը. վերապրած մարդիկ և ականատեսները
Դաժան իրականություն, որից պետք է դասեր քաղել և հիշել: Ցեղասպանության թանգարանի վիրտուալ այցը մեզ հնարավորություն է տալիս ծանոթանալ թանգարանի ցուցանմուշներին, այցելել Ծիծեռնակաբերդ և վիրտուալ ծաղիկներ դնել` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերին, միևնույն ժամանակ ծանոթանալ համալիրի տարածքում գտնվող խորհրդանիշներին, որոնք մեզ ստիպում են լռել` գիտակցելով սարսափելի անցյալը:
in_Georgia.png Հայերի կյանքը և գործունեությունը Վրաստանում
Ոչ ոք չի կարող ժխտել իրենց գործերը, ոչ ոք չի կարող մոռանալ իրենց մարդասիրությունը, ոչ ոք չի կարող չհարգել հայերին` ճանաչելով իրեց: Մանթաշովի, Խաչատուրովի և այլոց ականավոր անունները ոչ միայն չեն մոռացվում հայերի կողմից, այլև իրենց անմոռանալի հետքն են թողել Վրաստանի պատմության մեջ:
chess.png Շախմատի զարմանահրաշ աշխարհը
Ստուգե՛ք տրամաբանությունը, ստուգե՛ք ռազմավարությունը, ստուգե՛ք մրցակիցներին, ստուգե՛ք հնարավորությունը, ստուգե՛ք խաղընկերոջը… Քայլե՛ք դեպի շախմատի զարմանահրաշ աշխարհը շախմատի միջազգային գրոսմայստերի հետ միասին, ով ձեզ կծանոթացնի այս առեղծվածային խաղի բոլոր գաղտնիքներին:
parajanov.png Վիրտուալ այց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան
Ծնվել է Վրաստանում, ապրել և բանտարկվել է Ուկրաինայում, թաղվել է Հայաստանում: Ծանոթացե՛ք հայ մեծանուն արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծանր կյանքին, ճանաչե՛ք հանճարի «Նռան գույնը» և այլ ֆիլմեր և նայե՛ք կյանքին իր ստեղծագործությունների միջով:


Share