ՀՎՀ հեռուստադպրոց

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ ներկայացնում է ՀՎՀ հեռուստադպրոց նախագիծը, որը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով:

Նախագծի նպատակն է անգլախոս երեխաներին և պատանիներին հնարավորություն տալ սովորել հայոց լեզուն` այբուբենից մինչև միջին մակարդակ:
Ծրագիրը հիմնված է ՀՎՀ լեզվի օնլայն դասընթացների վրա, որոնք համապատասխանեցվել են հեռուստատեսային ձևաչափին և հեռուստալսարանի կարիքներին: Հեռուստածրագիրը կցուցադրվի ՀՎՀ օնլայն դասընթացների հետ համատեղ` ուսանողներին հնարավորություն տալով ունենալ ավելի շատ ժամանակ, ինչպես նաև ճկունություն: Գրանցվելով ՀՎՀ օնլայն դասընթացներին` նրանք կկարողանան նաև հաղորդակցվել ՀՎՀ օնլայն ուսուցիչների և աշխարհի տարբեր երկրներում ապրող իրենց հասակակիցների հետ:

Դիտել դասերի ամբողջական
տարբերակները
Share