2016 թվականի վիրտուալ այցելությունների ծրագիրը

Ձեր օրացույցում նշեք ՀՎՀ-ի 2016թ. ամառային ուսումնական շրջանի սոցիալ-մշակութային միջոցառումների օրերը:


1. Ամառային տոնակատարությունները Հայաստանում
Օգոստոսի 11-ին և 12-ին

Ամառը Հայաստանում հանգիստ է և զվարճանք: Վարդավառի յուրօրինակ տոնը, ձմերուկի փառատոնը, գիշերային համերգները Երևանի փողոցներում և հայկական ամռան մյուս հետաքրքրությունները կներկայացվեն օնլայն հանդիպման մասնակիցներին:


2. Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)
Սեպտեմբերի 8-ին և 9-ին

Օնլայն հանդիպումը կներկայացնի խաղողագործության պատմությունը հայկական լեռնաշխարհում Նոյի ժամանակներից, հայկական գինեգործության ավանդույթները և արարողությունները, ազգային սիրված տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը, կբացատրի խաղողի խորհրդանիշը: Մասնակիցները կտեսնեն մերօրյա գինու գործարանները, Երևանի «Արարատ» կոնյակի գործարանը:



Նախապես ծրագրեք Ձեր մասնակցությունը վիրտուալ այցերին և առցանց դասախոսություններին:

Մասնակցելու համար գրեք մեզ virtualtours@avc-agbu.org էլ. հասցեով: