Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Գիրք 2

Գիրք 1


Առաջին հատոր. «Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» գրքի առաջին հատորը ներկայացնում է ՀԲԸՄ-ի գործունեությունը հիմնադրման 1906 թվականից մինչև 1940-ական թվականները: Էլ. գիրքը, հիմնված լինելով արխիվային հարուստ նյութի, բնօրինակ լուսանկարների, տեսանյութերի և ժամանակագրական գրաֆիկների վրա, պատմում է Հայոց Ցեղասպանության տարիներին և Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի առաքելության, մարդասիրական գործունեության մասին. աջակցությունը ցեղասպանությունը վերապրածներին և որբերին, ՀԲԸՄ-ի վերակազմավորումը և տեղափոխությունը Փարիզ, համագործակցությունը Խորհրդային Հայաստանի հետ, գործունեությունը Մերձավոր Արևելքում: Էլ. գրքի բովանդակությունը ներկայացված է հայոց պատմության համատեքստում և, հետևապես, հիանալի աղբյուր է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ հետեղեռնյան հայկական սփյուռքի ձևավորման և հայկական աշխարհի վերակառուցման, ինչպես նաև Սփյուռք-Խորհրդային Հայաստան դժվար հարաբերությունների պատճառները:

Երկրորդ հատոր. «Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» գրքի երկրորդ հատորը ներկայացնում է ՀԲԸՄ-ի գործունեությունը 1941 թվականից մինչև 2006 թվականը: Հիմնված լինելով արխիվային փաստաթղթերի և սկզբնաղբյուրների, բնօրինակ լուսանկարների, ձայնա- և տեսանյութերի վրա՝ էլ. գիրքը հատուկ ուշադրություն է դարձնում դպրոցների, մշակութային և մարզական կենտրոնների կառուցմանն ուղղված ընդարձակ ծրագրին: Այն անդրադառնում է Մերձավոր Արևելքի ճգնաժամին, հայերի համար վերջինիս թողած հետևանքներին, Խորհրդային Հայաստանի, այնուհետև նաև անկախ Հայաստանի Հանրապետության հետ ՀԲԸՄ-ի հարաբերություններին: Գրքի վերջին գլուխները ներկայացնում են ՀԲԸՄ-ի ծրագրերը և հովանավորչական գործունեությունն աշխարհում:


ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք