ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք

Հայկական վիրտուալ համալսարանը վերաիմաստավորում է հայկական փորձը`ներկայացնելով մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված մեդիա արտադրանքի նոր շարք, որն ընդամենը մեկ սեղմումով հասանելի կլինի սմարթֆոների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգտատերերի համար: Շարքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում է տնտեսության, քաղաքականության, փոփ մշակույթի և այլ արդի թեմաներին:

Ընթերցողների համար մատչելի և հարմար այս շարքը ներկայացված է այնպիսի լեզվով և ոճով, որը հետաքրքիր և ուշագրավ է ընթերցողների լայն լսարանի համար: Մուլտիմեդիա միջոցները տեսողական էֆֆեկտների, լուսանկարների և տեսահոլովակների շնորհիվ էլեկտրոնային գիրքն ավելի գրավիչ են դարձնում: Ընթերցողները հնարավորություն ունեն գնահատել իրենց առաջընթացը ինքնագնահատման ոչ պարտադիր թեստերի միջոցով, հետևել իրադարձությունների ժամանակագրությանը և օգտվել հարուստ բառարանից՝ հատուկ մշակված այս էլեկտրոնային գրքի համար:

Փորձեք հիմա…Ներբեռնեք անվճար