login
Համահայկական կրթական խորհրդաժողով

2020թ. օգոստոսի 22-24-ը Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համատեղ ջանքերով առաջին անգամ առցանց կազմակերպվեց երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող Համահայկական կրթական խորհրդաժողովը։ Եռօրյա խորհրդաժողովը, որը կրում էր «Հայաստան-սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը, ընդգրկեց հայկական կրթական բնագավառի ավելի քան 1300 ներկայացուցչի 36 երկրից՝ մանկավարժներ, կրթական հաստատությունների պատասխանատուներ, վարչական անձնակազմ, կրթության աջակիցներ: 
 

Կրթության ոլորտի շուրջ 33 փորձագետներ ամբողջ աշխարհից հանդես եկան իրենց աշխատանքային փորձի, ծրագրերի ու առաջարկների վրա հիմնված զեկույցներով, իսկ հյուր-բանախոսները «Հեռանկարային զրույցներ»-ում ներկայացրեցին իրենց տեսլականը, գործունեությունը, ինչպես նաև առկա խնդիրները և հնարավոր լուծումները: Խորհրդաժողովի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը հիանալի հնարավորություն էր բազմաթիվ ուսուցիչների, տնօրենների և վարչական պատասխանատուների համար`ակտիվորեն մասնակցելու քննարկումներին, լսելու գործընկերիներին, ներկայացնելու իրենց կարծիքները: 
 

ՀՎՀ-ի Համահայկական կրթական խորհրդաժողովի առցանց էջը շարունակում է ծառայել որպես համագործակցության, քննարկումների և փորձի փոխանակման հարթակ շուրջ 1400 հայ մանկավարժների համար ամբողջ աշխարհում:


2022 թվականին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՀՎՀ-ի Համահայկական կրթական ֆորումի հարթակում մեկնարկեց կրթական վեբինարների շարքը:

Կարդալ ավելին

Գրանցվեք այստեղ