login
ՀՎՀ-ի առցանց կրթական հարթակ

«ՀՎՀ-ի առցանց կրթական հարթակ» նախագիծը մեկնարկեց 2020թ. մարտի 26-ին՝ ի արձագանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները: Նորարարական այս էլ. հարթակը նոր վիրտուալ փորձառություն դարձավ մասնակիցների համար Հայաստանից և սփյուռքից:


Նախագիծը գործարկվեց ամբողջովին վիրտուալ մի ավայրում՝ շուրջ 1500 մասնակցի հնարավորություն տալով սովորել ու բացահայտել հայոց պատմությունը և մշակույթը։ Այս նախաձեռնությունը մեծապես ողջունվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից և ստացավ մասնակիցների դրական արձագանքներն ամբողջ աշխարհից:


2020թ. մայիսին մեկնարկեց նախագծի երկրորդ մասը՝ հագեցած նոր գաղափարներով և հնարավորություններով: Առցանց կրթական հարթակը ներկայացնում է բազմաթիվ հետաքրքիր թեմաներ՝ ընդգրկելով հայկական մշակույթը, լեզուն, պատմությունը, կրոնը, ճարտարապետությունը, խոհանոցը, շախմատը և շատ ավելին։ Մուլտիմեդիա նյութերը մեծամասամբ առանձնացված են ՀՎՀ-ի ինտերակտիվ էլ. գրքերից, առցանց դասընթացներից ու վիրտուալ այցելություններից և հասանելի են յոթ լեզուներով՝ հայերենն իր երկու ճյուղերով, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն։ Կրթական հարթակի ամենասիրելի միջոցառումներից են ինտերակտիվ հանդիպումները, որոնք ստեղծում են սոցիալական հաղորդակցության միջավայր աշխարհի տարբեր կողմերում գտնվող մասնակիցների միջև։
 

Նախագծի մասնակիցներն այնուհետև միացան «Հայկական ժառանգության հետքերով» խորագիրը կրող մրցույթին՝ տարբեր ձևաչափերով բացահայտելով հայկական ժառանգությունն իրենց երկրներում։
 

Կարդալ ավելին

Գրանցվեք այստեղ