Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեց պրոֆ. Հիլդա Գալֆայան-Փանոսյանին

Հուլիսի 28, 2010

Հուլիսի 28-ին, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հյուընկալեց պրոֆ. Հիլդա Գալֆայան-Փանոսյանին` ֆրանսաբնակ (Փարիզ) հայտնի մանկավարժ և նոր գաղափարների աջակից: Հայերեն հետազոտությունների հանրահայտ պրոֆեսորը այցելեց Հայկական վիրտուալ համալսարան հայկական օնլայն կրթության ոլորտում ՀՎՀ-ի գործունեությունն ընդլայնելու գործընթացի շրջանակներում:

ՀՎՀ-ն կանոնավոր սեմինարներ է կազմակերպում ոչ հայախոսներին հայոց լեզու դասավանդելու համար նոր մեթոդներ մշակելու նպատակով: Այդ հանդիպումների կարևորագույն մասն են կազմում քննարկումները, որոնք ՀՎՀ-ի օնլայն ուսուցիչներին հնարավորություն են տալիս կիսել իրենց փորձը և ընդլայնել իրենց գիտելիքները դասավանդման մեթոդների ոլորտում: Այդ սեմինարների ընթացքում է, որ կրթության ոլորտի գիտակ անձինք, ինչպիսին է տկն. Հիլդա Գալֆայան-Փանոսյանը, Հայկական վիրտուալ համալսարանին առաջարկում են հետագա առաջընթացի համար անհրաժեշտ մոտեցումներ և նյութ:

Նման մի յուրօրինակ սեմինարի ժամանակ տկն. Հիլդա Գալֆայան-Փանոսյանը ներկայացրեց հայերենի դասավանդման նոր տեսություններ ներառված իր իսկ «Արևմտահայերենի ուղեցույց ոչ հայախոսների համար» աշխատությունում: Ներկաների ուշադրությունը գրավելու նպատակով նա ներկայացրեց դասավանդման տեսաձայնային մեթոդներ: Տկն. Գալֆայան-Փանոսյանը համառ աշխատանքի շնորհիվ է, որ հաջողությամբ հաղթահարել է անցյալ 20 տարիների ընթացքում առաջացած բազմաթիվ խոչընդոտները:

Նշանավոր փորձագետների օգնությամբ է, որ Հայկական վիրտուալ համալսարանը շարունակում է մշակել և կիրառել մանկավարժական նորարարական մեթոդներ իր օգտագործողների հետաքրքրությունը խթանելու և գործունեությունն ընդլայնելու նպատակով: