login
Հոդվածներ
Փոխգործակցության նոր թիմ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 05/28/2015
ՀՎՀ հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը եռօրյա այցով ժամանեց Ռումինիա, որի ընթացքում նա այցելեց Բուխարեստ և Կլուժ (Գեռլա/Արմենոպոլիս հայկական քաղաքի մոտ): Համայնքի ղեկավարների և անդամների հետ հանդիպումների արդյունքում Ռումինիայում ձևավորվեց ՀՎՀ փոխգործակցության թիմ, որը կնպաստի այդ երկրում ՀՎՀ-ի անհատական և հիբրիդ ուսուցման ծրագրերի հետագա տարածմանը: Դոկտոր Զորյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Բուխարեստում և Կլուժում: Նա համայնքի անդամներին ներկայացրեց ՀՎՀ-ի գաղափարը: Երիտասարդ ղեկավարներից շատերն իրենց ոգևորությունն արտահայտեցին` կարևորելով այն ներուժը, որ ՀՎՀ-ն կարող է ունենալ Ռումինիայում հայկական կրթության զարգացման գործում: Համայնքի ակտիվիստներ Հասմիկ Դանիելյանը և Լուիզա Տանազիեն Ջորջ Նազարեանուի գլխավորությամբ պատրաստակամություն հայտնեցին ՀՎՀ ծրագրերի մասին իրազեկել Ռումինիայի հայերին: Թիմը նպատակ ունի տեղական ներկայացուցիչներ ունենալ Ռումինիայի քաղաքներում և ՀՎՀ-ն ներկայացնել նաև տեղի հայերին: Այս այցը համալրեց դոկտոր Զորյանի աշխարհի տարբեր երկրներ կատարած շրջագայությունների շարքը` ՀՎՀ-ի գործունեությունն ամբողջ աշխարհում տարածելու և համագործակցության ու գործընկերության նոր կապեր ստեղծելու նպատակով: