Ուսման վճար

Ե՞րբ վճարել
Երբ ստանաք Ձեր ընդունելությունը հավաստող նամակը, միաժամանակ Ձեզ կխնդրեն նաև կատարել վճարումը:
Եթե դուք ներկայացրել եք ֆինանսական աջակցություն ստանալու հայտ, ապա այդ մասին տեղեկություն կստանաք վերը նշված նամակում, որտեղ և Կրթաթոշակային հանձնաժողովի որոշման համաձայն Ձեզ կխնդրեն կատարել մասնակի կամ ամբողջական վճարում:

Վճարման կարգը
Դուք կարող եք վճարումը կատարել օնլայն`կրեդիտ քարտի միջոցով կամ PayPal համակարգով: Եթե այս մեթոդներից և ոչ մեկը Ձեզ հասանելի չէ, ապա խնդրում ենք դիմել ՀՎՀ Ուսանողի Ֆինանսական աջակցության ծառայություն հետևյալ հասցեով SFS@avc-agbu.org մեկ այլ վճարման կարգ որոշելու համար:


Այն ուսանողը, ով դասընթացը կավարտի “A” գնահատականով, ետ կստանա իր ուսման վճարը որպես կրեդիտ ՀՎՀ նույն ակադեմիական տարվա ընթացքում հաջորդ դասընթացին մասնակցելու համար:

[Ուսման վճար և վճարման կարգ]


Կրթաթոշակ

Կրթաթոշակ կտրամադրվի ուսանողներին ելնելով` (ա) ուսանողի տարեկան եկամտի չափից, եթե ուսանողը ֆինանսապես անկախ է, և (բ) ծնողների տարեկան եկամտի չափից, եթե ուսանողը գտնվում է ծնողների ֆինանսական հոգածության ներքո:

Տարեկան եկամուտը Զեղչ
Մինչև 10,000 ԱՄՆ դոլար 75%
10,000- 30,000 ԱՄՆ դոլար 50%
30,000 – 40,000 ԱՄՆ դոլար 25%
Ուսուցումն անվճար կտրամադրվի բացառիկ դեպքերում:

Կրթաթոշակ ստանալու համար, պետք է գրանցման թերթիկի հետ մեկտեղ լրացնել կրթաթոշակի հայտ: Պարտադիր կարգով անհրաժեշտ է ներկայացնել անձնական կամ ծնողների տարեկան եկամուտը հավաստող փաստաթուղթ: Խնդրում ենք ներկայացնել Ձեր կամ Ձեր ծնողների վերջին հարկային հայտագրի կրկնօրինակը, եթե կիրառելի է: Այն հայտատուները, որոնց երկրներում հարկային հայտագիր չի լրացվում, կարող են ներկայացնել գործատուի կողմից տրամադրված տարեկան եկամուտը հավաստող փաստաթուղթ:

[Կրթաթոշակի հայտ 1-ին]: -ներկայացվում է ֆինանսապես անկախ հայտատուի կողմից

[Կրթաթոշակի հայտ 2-րդ]: -ներկայացվում է ծնողների ֆինանսական հոգածության ներքո գտնվող հայտատուի կողմից:

Այս հայտը ապագա ուսանողին կօգնի որոշել կրթաթոշակ տրամադրելու անհրաժեշտությունը և չափը: Խնդրում ենք լրացված հայտը և տարեկան եկամուտի չափը հաստատող փաստաթուղթը (սկան արված) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով SFS@avc-agbu.org: Անհրաժեշտության դեպքում Ձեզ նաև կխնդրենք փոստով ուղարկել փաստաթղթերի բնօրինակները:

ՀՎՀ-ն իրավունք ունի տրամադրված տեղեկությունների ճշմարտացիությունը ստուգելու համար կապ հաստատել դիմորդի կամ նրա ծնողների գործատուի հետ: ՀՎՀ-ն իրավասու է մերժել ներկայացված չափանիշներին չհամապատասխանող յուրաքանչյուր դիմորդի կրթաթոշակի հայտը:

Սխալ տեղեկություններ և/կամ փաստաթղթեր տրամադրելու դեպքում դուք կզրկվեք կրթաթոշակ ստանալու հնարավորությունից, իսկ Ձեր գրանցման հայտը կմերժվի:

Նվեր քարտ

Նվիրենք կրթություն

Հրաշալի նվեր Ձեր ընկերոջը կամ սիրելիին. հնարավորություն օնլայն սովորել հայոց լեզու, հայոց պատմություն, հայկական մշակույթ ՀՎՀ ՆՎԵՐ ՔԱՐՏԻ միջոցով:

Յուրաքանչյուր նվեր քարտը ՀՎՀ մեկ դասընթացի մասնակցության իրավունք է տալիս և արժե 199 ԱՄՆ դոլար:
Նվեր քարտ ստացողը ազատ է ընտրելու 2018թ. ուսումնական տարվա 4 շրջանների (Ձմեռ, Գարուն, Ամառ, Աշուն) համար նախատեսված դասընթացներից որևէ մեկը:
ՀՎՀ օնլայն դասընթացներն առաջարկում են հայկական կրթություն միշտ և ամենուր և, ավելին, հնարավորություն են տալիս ընկերական կապեր ստեղծել աշխարհի տարբեր երկրներում գտնվող համադասարանցիների հետ:


Share