




Ակադեմիական քաղաքականություն
ՀՎՀ ուսանողները կարող են յուրաքանչյուր ավարտած դասընթացից կուտակել կրեդիտներ` արդյունքում ստանալով վկայական, դիպլոմ և/կամ մագիստրոսի կոչում:
Խնդրում ենք ընթերցել «Ծրագրային առաջարկներ» բաժինը հավելյալ տեղեկութուններ ստանալու համար:
[Ակադեմիական քաղաքականություն և ընթացակարգեր]
Գնահատման կարգը
Գնահատականներ
Գնահատականները նշանակվում են տառերով և հաշվարկվում ստորև բերված թվային արժեքներով.
Տառ | Տոկոս | Գնահատման նիշ | Նկարագրություն | |
---|---|---|---|---|
Անցողիկ | A A- |
95-100 90-94 |
4.0 3.7 |
Գերազանց – բարձր առաջադիմություն, նյութի գերազանց ընկալում |
B+ B B- |
87-89 84-86 80-83 |
3.3 3.0 2.7 |
Լավ – լավ առաջադիմություն, նյութի օրինակելի ընկալում | |
C+ C C- |
77-79 74-76 70-73 |
2.3 2.0 1.7 |
Բավարար - նյութի բավարար ընկալում | |
D | 60-69 | 1.0 | Անցողիկ – նյութի նվազագույն ընկալում | |
Անբավարար | F | 0-59 | 0.0 | Անբավարար – նյութի անբավարար ընկալում |
Ակադեմիական ուսումնական շրջանի ընթացքում գնահատականներ ստանում են մասնակից ուսանողները: Եթե մասնակից ուսանողը մասնակցում է մեկից ավելի դասընթացների և/կամ մեկից ավելի ուսումնական շրջանների, ապա Գրանցման գրասենյակը պահպանում է ուսանողի միջին գնահատականը (GPA), որը հաշվարկվում է հետևյալ կերպ. (առարկայի ընդհանուր միավորներ x կրեդիտային ժամեր) / (կրեդիտային ժամերի գումար):
Ունկնդիր ուսանողները գնահատականներ չեն ստանում: Վերջիններս օնլայն ուսուցչի կողմից ներկայացված նվազագույն պահանջները կատարելու կամ չկատարելու դեպքում ստանում են «ստուգված» կամ «չստուգված»: Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք այցելել «Հավատարմագրում» բաժինը:
[Ակադեմիական քաղաքականություն և ընթացակարգեր]
Ակադեմիական կարգապահություն
ՀՎՀ ակադեմիական կարգապահական քաղաքականությունը պահանջում է, որ բոլոր առաջադրանքները, հարցումները և քննությունները լինեն ուսանողի անձնական աշխատանքը: Ցանկացած այլ պարագայում այն կորակվի որպես ակադեմիական անկարգապահություն:
Խաբեություն
- չի կարելի հաղորդակցվել/միմյանց հետ փոխանակել քննության պատասխանները քննության ընթացքում կամ, եթե, ելնելով ժամային գոտիների տարբերությունից, քննական օրերը տարբեր են,
- չի կարելի առանց համաձայնության օգտագործել մեկ ուրիշի աշխատանքը կամ արտագրել,
- չի կարելի քննություն հանձնել ուսանողի փոխարեն,
- չի կարելի քննություն հանձնել մեկ այլ երրորդ անձի մոտ,
- չի կարելի մեկ այլ ուսանողի աշխատանքը ներկայացնել որպես սեփական աշխատանք,
- չի կարելի խմբային աշխատանքի ընթացքում հովանավորել պասիվ ուսանողին:
- գողանալ և օգտագործել մեկ այլ ուսանողի մտքերը/բառերը,
- օգտագործել մեկ ուրիշի ստեղծագործական աշխատանքն առանց բնօրինակին հղում կատարելու:
Անհրաժեշտ է խստորեն պահպանել վերոնշյալ ակադեմիական կարգապահական նորմերը: Յուրաքանչյուր նմանատիպ դեպք կներկայացվի ՀՎՀ Ակադեմիական Խորհրդի քննարկմանը: Եթե որոշվի, որ ուսանողը թույլ է տվել կարգապահական նորմի խախտում, ապա վերջինս կհեռացվի ՀՎՀ-ից և կստանա XF ցուցիչը: Եթե պարզվի, որ ուսանողը ակադեմիական կարգապահական նորմի խախտման փորձ է կատարել, նա կզգուշացվի, իսկ նման վարքագծի շարունակականության դեպքում կհեռացվի ՀՎՀ-ից` կրկին ստանալով XF ցուցիչը: Եթե ուսանողը դիտավորյալ կամ գիտակցաբար օգնի մեկ այլ ուսանողին խախտել նշված կարգապահական նորմերից որևէ մեկը, ապա նա անձամբ կխախտի կարգը և, այդ կերպ, կստանա համապատասխան նկատողությունը: Եթե վստահ չեք, որ ինչ-որ գործողություն համարվում է ակադեմիական կարգապահական նորմի խախտում թե ոչ, ապա կարող եք խորհրդակցել Ձեր օնլայն ուսուցչի հետ:
[Ակադեմիական քաղաքականություն և ընթացակարգեր]
Ուշ գրանցվելու, դասընթացից հրաժարվելու և մասնակցությունն ամբողջապես դադարեցնելու կարգը
ՀՎՀ յուրաքանչյուր ուսումնական շրջանի գրանցման ժամանակաշրջանը բաց է սահմանափակ ժամանակով: Այս ժամանակահատվածում բոլոր հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել մեկ կամ մի քանի դասընթացների մասնակցության հայտ:
Ուշ գրանցվելու կարգը
Ուշացած կարող է համարվել այն գրանցման հայտը, որը ստացվել է ուսումնական շրջանը սկսվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Վերոնշյալ հայտը կարող է ընդունվել միայն այն դեպքում, եթե մեկ դասարանում ուսանողների թիվը առավելագույնը չի գերազանցում: Բոլոր դիմումները պետք է ուղարկել Գրանցման գրասենյակ հետևյալ հասցեով. registrar@avc-agbu.org: Եթե գրանցման Ձեր խնդրանքը ընդունվի, ապա ուսանողը պետք է կատարի բաց թողնված շաբաթվա առաջադրանքները` հետևելով օնլայն ուսուցչի կողմից սահմանված դասացուցակին:
Դասընթացից հրաժարվելու կարգը
Եթե ուսանողը մասնակցում է մեկից ավելի դասընթացների, այս դեպքում նա կարող է որոշում կայացնել հրաժարվել որևէ դասընթացից: Նա կարող է դասընթացից հրաժարվել Շաբաթ 0-ի և Շաբաթ 1-ի ընթացքում: Բոլոր դիմումները պետք է ուղարկել Գրանցման գրասենյակ հետևյալ հասցեով. registrar@avc-agbu.org:
Դասընթացից հրաժարվելու մասին բոլոր հայտերը, որոնք կներկայացվեն նշված ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան Շաբաթ 2-ի սկսվելուց հետո, կընդունվեն և ուսման վճարի 80%-ը կփոխհատուցվի:
Մասնակցությունն ամբողջապես դադարեցնելու կարգը
Մասնակցությունն ամբողջապես դադարեցնելու դեպքերն են, երբ
- ուսանողը մասնակցում է մեկից ավելի դասընթացների և ցանկանում է դադարեցնել իր մասնակցությունը դասընթացից հրաժարվելու համար տրված ժամանակահատվածի ավարտից հետո,
- ուսանողը մասնակցում է մեկ դասընթացի և ցանկանում է ուսումնական շրջանի ցանկացած հատվածում դադարեցնել իր մասնակցությունը:
Ուսման վճարի փոխհատուցում
Ուսման վճարի փոխհատուցումը կկատարվի ստորև նշված աղյուսակի համաձայն.
Օրացույց | Փոխհատուցման % |
---|---|
Շաբաթ 0-ի և Շաբաթ 1-ի ընթացքում | ուսման վճարի 80%-ի չափով փոխհատուցում |
Շաբաթ 2-ի ընթացքում | ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում |
Շաբաթ 3-ից հետո | Փոխհատուցում չի կատարվում |
Մասնակցությունն ամբողջապես դադարեցնելու մասին դիմումները պետք է ներկայացնել Գրանցման գրասենյակ հետևյալ հասցեով. registrar@avc-agbu.org:
Ուսանողի կարգավիճակի փոփոխություն
Ուսանողը կարող է որոշել փոխել իր կարգավիճակը`մասնակից ուսանողից դառնալ ունկնդիր կամ հակառակը: Կարգավիճակը փոխելու մասին դիմումները անհրաժեշտ է ներկայացնել ոչ ուշ, քան Շաբաթ 3-ի սկիզբը: Այն ուսանողները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակից ուսանողից դառնալ ունկնդիր, ուսման վճարի փոփոխություններ չեն ունենա: Այդուհանդերձ, հակառակ դեպքում վճարի փոփոխությունները կիրառելի են:
Կարգավիճակի փոփոխման վերաբերյալ բոլոր դիմումները պետք է ուղարկել Գրանցման գրասենյակ հետևյալ հասցեով. registrar@avc-agbu.org:
Դասընթացին մասնակցության ժամանակավոր դադարեցում
ՀՎՀ դասընթացները ինտերակտիվ են և ուսանողի կողմից ակտիվ մասնակցություն են պահանջում: Օնլայն ուսուցիչը կարող է ժամանակավորապես դադարեցնել ուսանողի մասնակցությունը հետևյալ պատճառներով.
- անհրաժեշտ մասնակցությունը չապահովելու և առաջադրանքները չկատարելու դեպքում,
- ՀՎՀ ակադեմիական կարգապահության նորմերը չհարգելու դեպքում:
[Ակադեմիական քաղաքականություն և ընթացակարգեր]
Կրթության արդյունավետության գնահատում
ՀՎՀ-ի մոտեցումը բացառապես հիմնված է ոչ թե տեխնոլոգիաների, այլ օնլայն ուսուցման սկզբունքի վրա: Հետևաբար կրթական և վարչարարական ռազմավարությունը ձևավորվում է` հաշվի առնելով ուսանողների պահանջները, հարցադրումները, ինչպես նաև նրանց ունեցած փորձը:
Այս մոտեցման հիմքում ընկած երկու կարևորագույն սկզբունքներն են.
- ուսուցման բարձր որակը, որի չափորոշիչներն են.
- առաջարկվող դասընթացների բովանդակությունը,
- արդյունավետ տեխնոլոգիաների և տեխնիկական հնարավորությունների կիրառումը,
- մանկավարժական/մեթոդոլոգիական արդյունավետությունը:
- կրթության բարձր որակը, որը ենթադրում է.
- ուսանողներին գիտելիքների փոխանցում ուսումնական ծրագրի և առարկաների համաձայն,
- ծրագրի նպատակների և ուսման արդյունքների համապատասխանում:
Ի լրացումն կենտրոնի ներկայացրած առաջարկների ՀՎՀ նախագահը հարցումների արդյունքները տրամադրում է ՀՎՀ Գործադիր և Ակադեմիական խորհուրդներին, վերահսկում է Կենտրոնի և վերընշված երկու խորհուրդների կողմից ստացված առաջարկների իրականացման գործընթացը: Վերջինիս համար պատասանատու են Կրթական կենտրոնը (1-ին կետի գ. ենթակետ, 2-րդ կետի ա և բ ենթակետեր) և Զարգացման կենտրոնը (1-ին կետի ա և բ ենթակետեր, 2-րդ կետի ա ենթակետ):
[Ակադեմիական քաղաքականություն և ընթացակարգեր]