Ծրագրային առաջարկներ

ՀՎՀ ուսանողները կարող են յուրաքանչյուր ավարտած դասընթացից կուտակել կրեդիտներ` արդյունքում ստանալով վկայական, դիպլոմ և/կամ մագիստրոսի կոչում:

[Ակադեմիական քաղաքականություն և ընթացակարգեր]

Մագիստրոսի աստիճան

ՀՎՀ-ն իրականացնում է մագիստրոսական ծրագիր և շնորհում է լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության մագիստրոսի կոչում: Ծրագիրը երկու բաժինների համատեղ նախաձեռնությունն է: Այն ներառում է երկու բաժինների փորձը` ուսանողներին հնարավորություն տալով միջառարկայական տեսանկյունից ուսումնասիրել հայկական անցյալի և ներկայի լեզվաբանական, պատմական և մշակութային բնութագիրը: Ծրագիրը շնորհում է մագիստրոսի կոչում հետևյալ մասնագիտացումներով.


Այս համատեղ ծրագրի շնորհիվ ուսանողները կարող են զարգացնել ինչպես իրենց գիտելիքները հայկական ժառանգության վերաբերյալ, այնպես էլ հայագիտական առարկաներին վերաբերող հարցերում հետազոտություններ կատարելու և գրավոր շարադրելու հմտությունները:

Ընդունելություն

Գիտական ցանկացած այլ ավանդական բնագավառի բակալավրի կոչում ունեցող ուսանողները կարող են շարունակել իրենց կրթությունը ՀՎՀ-ում` ստանալով մագիստրոսի կոչում:
Մագիստրոսական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 30-ը: Կրթական բաժնի տնօրենը կապ կհաստատի դիմորդի հետ դիմումի կարգավիճակի վերաբերյալ մինչև օգոստոսի 15-ը: Ընդունելության հետ կապված հարցերը պետք է ուղարկել academicdirector@avc-agbu.org էլ. հասցեով:

Կուրսային աշխատանքի և հետազոտության պահանջներ

Ծրագիրը բաղկացած է 2 մասից` կուրսային աշխատանք և հետազոտություն: Մագիստրոսի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է կուտակել 120 կրեդիտ համաձայն ստորև նշված կետերի.
Կուրսային աշխատանք. Խումբ Ա և Խումբ Բ դասընթացներ (72 կրեդիտ)
Այս կրեդիտներից առնվազն 48-ը պետք լինեն Ա խմբի դասընթացներից, այսինքն՝ ուսանողների հիմնական մասնագիտական ոլորտից: Այն ուսանողները, ովքեր երկրորդական մասնագիտական որակավորման համար ընտրել են պատմություն կամ մշակույթ առարկաները, պետք է կուտակեն 24 կրեդիտ (Խումբ Բ դասընթացներ): Այդ կրեդիտները պետք է հավաքել որպես ուսանողի երկրորդական մասնագիտական որակավորում նշված բաժնից (առնվազն 18 կրեդիտ) և կամընտրական առարկաներից: Այն ուսանողները, ովքեր երկրորդական որակավորման համար ընտրել են արվեստի պատմություն առարկան, պետք է կուտակեն առնվազն 30 կրեդիտ Խումբ Բ դասընթացներից:
Դասընթացների ընտրությունը կախված է ուսանողի մասնագիտացումից: Ակադեմիական խորհրդատուն ուսանողներին կուղղորդի դասընթացների ընտրության հարցում:
Հետազոտություն. Խումբ Հ դասընթացներ և մագիստրոսական թեզ (48 կրեդիտ)
36 կրեդիտ պետք է կուտակել լաբորատոր/հետազոտական և դասախոսական ասիստենտության/օժանդակության, ինչպես նաև թեզի համար պահանջվող հետազոտական աշխատանքներից: Մագիստրոսական թեզը ապահովում է 12 կրեդիտ:
Բոլոր ուսանողները պետք է տարեկան առնվազն 160 ժամ տրամադրեն իրենց դասախոսների և ղեկավարի հետ առկա խորհրդակցության համար` տեսակոնֆերանսների միջոցով կամ անմիջական ներկայությամբ:

Կրեդիտներ/ուսումնական ծրագիր ըստ մասնագիտացման

Հայոց լեզու և պատմություն
Հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն կամ արևմտահայերեն) – 48 կրեդիտ (խումբ Ա)
Հայոց պատմություն (որպես երկրորդական մասնագիտական որակավորում` 18 կրեդիտ) և կամընտական առարկաներ (6 կրեդիտ)- 24 կրեդիտ (խումբ Բ)
Հետազոտություն և մագիստրոսական թեզ – 48 կրեդիտ (խումբ Հ)

Հայոց լեզու և արվեստի պատմություն
Հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն կամ արևմտահայերեն) – 42 կրեդիտ (խումբ Ա)
Հայկական մշակույթ(12 կրեդիտ),պատմություն (12 կրեդիտ) և կամընտրական առարկաներ (6 կրեդիտ): Պատմության դասընթացները պետք է առնչվեն այն պատմական ժամանակաշրջանին, որը ուսանողը ընտրել է իբրև հիմնական մասնագիտացում: 30 կրեդիտ (խումբ Բ):
Հետազոտություն և մագիստրոսական թեզ – 48 կրեդիտ (խումբ Հ)

Հայոց լեզու և մշակույթ
Հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն կամ արևմտահայերեն) – 42 կրեդիտ (խումբ Ա)
Հայկական մշակույթ (18 կրեդիտ) և կամընտրական առարկաներ (6 կրեդիտ) - 24 կրեդիտ (խումբ Բ)
Հետազոտություն և մագիստրոսական թեզ – 48 կրեդիտ (խումբ Հ)

Մագիստրոսի կոչում ստանալու համար ուսանողները պետք է ունենան առնվազն միջինը <լավ> (B) գնահատական կուրսային աշխատանքի և հետազոտության համար:

Մագիստրատուրա. Խորհրդատվություն

Կրթական բաժնի տնօրենը հանդես է գալիս որպես մագիստրոսական ծրագրի խորհրդատու և պատրաստ է պատասխանել ծրագրի վերաբերյալ ուսանողների հարցերին, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն: Ուսանողների համար կնշանակվի նաև խորհրդատու` համաձայն իրենց հետաքրքրությունների և մասնագետ-դասախոսի առկայության: Խորհրդատուն պատասխանատու է, որ ուսանողըկատարի մագիստրոսական աստիճանը ապահովող ուսումնական պահանջները: Դասընթացները պետք է ընտրվեն խորհրդատուի հետ խորհրդակցելու արդյունքում:
Ատենախոսության թեման պետք է հաստատվիքննական հանձնախմբի կողմից:

Մագիստրոսական ատենախոսություն

Մագիստրոսական ատենախոսությունը գրվում է ֆակուլտետի երկու անդամների ղեկավարության ներքո:
Մագիստրոսական աստիճան շնորհվում է դասընթացը և մագիստրոսական ատենախոսությունը հաջողությամբ համապատասխանաբար ավարտելու և պաշտպանելու դեպքում, ինչը ցույց կտա ուսանողի անկախ հետազոտություն անցկացնելու հմտությունը: Հետբուհական քննական կոմիտեն պետք է տեղյակ լինի, թե ինչ թեմա է ընտրել ուսանողը: Թեման պետք է ուսանողի հիմնական մասնագիտական ոլորտից լինի: Ատենախոսությունը չպետք է լինի պահանջված 40 էջից պակաս և պետք է համապատասխանի գիտական աշխատանքների չափանիշներին և սկզբունքներին:

Կրթաթոշակ մագիստրոսական ծրագրի դիմորդներին

Մագիստրոսական ծրագրի դիմորդները կարող են ստանալ կրթաթոշակ համաձայն ՀՎՀ կրթաթոշակի քաղաքականության:

Հավատարմագրված ծրագրեր

Ընդունելության հատուկ պահանջներ չկան: Հայկական կրթությամբ հետաքրքրված յուրաքանչյուր ոք անկախ տարիքից կարող է արձանագրվել: Դասընթացները նախատեսված են համալսարանի (ավագ դպրոց և համալսարան) մակարդակի ուսանողների և չափահասների համար: Դուք կարող եք ստանալ դիպլոմ, կրեդիտ կամ պարզապես մասնակցել դասընթացին որպես ունկնդիր:

Դիպլոմ
Դիպլոմ ստանալու համար անհրաժեշտ է կուտակել առնվազն 21 կրեդիտ: Ուսանողին տրվում է հիմնական մասնագիտական որակավորում, եթե մեկ ֆակուլտետում կուտակել է 18 կրեդիտ 21 հնարավորից: Ուսանողին տրվում է երկրորդական մասնագիտական որակավորում, եթե մեկ այլ ֆակուլտետում կուտակել է 12 կրեդիտ 21 հնարավորից:

Անհատական դասընթացներ

ՀՎՀ-ի ուսանող կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գիտական աստիճան ստանալ և նրանք, ովքեր պարզապես ցանկանում եմ մասնակցել դասընթացներին: Վերջիններիս համար ՀՎՀ-ն տրամադրում է անհատական դասընթացներ, որոնց մշակման ընթացքում հաշվի է առնվել ուսանողների զբաղված գրաֆիկը, բացարձակապես օնլայն են և առավելագույնս ճկուն:

Ուսանողներն արձանագրվում են անհատական դասընթաց(ներ)ին և ստանում են 3 կրեդիտ հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր դասընթացի համար: Նրանք պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն ֆորում-քննարկումներին, չաթերին, հանձնեն շաբաթական առաջադրանքները, պահպանեն առաջադրանքների համար սահմանված ժամկետները, մասնակցեն անհատական և խմբային աշխատանքներին, նախագծերին և հանձնեն ավարտական քննություն:

Ունկնդիր

Ունկնդիրը կրեդիտներ չի ստանում: Ակնկալվում է, որ ունկնդիրը պետք է հետևի դասախոսությունների նույն դասացուցակին, ինչ մասնակից ուսանողը և ակտիվորեն մասնակցի օնլայն ֆորում-քննարկումներին, հանձնի շաբաթական առաջադրանքները, մասնակցի անհատական և խմբային աշխատանքներին: Ունկնդիր ուսանողը կարող է չհանձնել առաջադրանքները և չմասնակցել քննություններին: Ունկնդիր ուսանողը կստանա ստուգված կամ չստուգված: Նա կարող է ընտրել իր մասնակցության մակարդակը` միջին կամ բարձր` ըստ ուսմանը տրամադրած ժամանակի և ներգրավվածության աստիճանի:

Ստանալ դիպլոմ/վկայական

Դիպլոմ
Ուսանողները «Ավարտական դիպլոմ» ստանալու համար կարող են դիմել ՀՎՀ գրանցման գրասենյակ: Դիպլոմի վրա նշվում է շրջանավարտի անունը, շնորհված կոչում (ներ) ը, ավարտած դասընթացների անվանումները, հիմնական և երկրորդական մասնագիտական որակավորում(ներ)ը (եթե կիրառելի է), ավարտելու ամսաթիվը/ամսաթվերը և դիպլոմը շնորհող ուսումնական հաստատության անվանումը: Դիպլոմը ստորագրվում է ՀՎՀ-ի նախագահի կողմից և դրոշմվում է ՀՎՀ-ի պաշտոնական կնիքով: Շրջանավարտին տրվում է նաև դիպլոմի միջուկ, որտեղ նշվում են տեղեկություններ դասընթացի վերաբերյալ, ուսանողի` յուրաքանչյուր դասընթացի համար ստացած նիշերը, կուտակած կրեդիտները և միջին գնահատականը:

Դիպլոմները պետք է պահանջել էլ. փոստով կամ ֆաքսով (+374 60 612261):

Պահանջը ներկայացնելիս, անհրաժեշտ է նշել հետևյալ տվյալները.

  • Անուն, ազգանուն
  • Ծննդյան թիվ
  • Ավարտած դասընթաց(ներ)ի անուն(ներ)ը և ամսաթվերը
  • Էլեկտրոնային հասցե
  • Մշտական բնակության փոստային հասցե
Դիպլոմի բնօրինակը և էլեկտրոնային տարբերակը շրջանավարտին կուղարկվեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:


Վկայական

Վկայականները տրամադրվում են ըստ ուսանողի պահանջի որևէ ֆակուլտետի դասընթացի մեկ մակարդակը ավարտելու դեպքում:
Վկայականները պետք է պահանջել էլ. փոստով կամ ֆաքսով (at +374 60 612261).

Պահանջը ներկայացնելիս, անհրաժեշտ է նշել հետևյալ տվյալները.

  • Անուն, ազգանուն
  • Ծննդյան թիվ
  • Ավարտած դասընթաց(ներ)ի անուն(ներ)ը և ամսաթվերը
  • Էլեկտրոնային հասցե
  • Մշտական բնակության փոստային հասցե
Վկայականի բնօրինակը և/կամ էլեկտրոնային տարբերակը ուսանողին կուղարկվեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Share