


Հիբրիդ կրթություն
Այս մեթոդը ավանդական և օնլայն կրթության հիբրիդն է: Ծրագրին մասնակցում են այն դպրոցները, որոնք ցանկանում են նորարարական կրթական մեթոդներ ներգրավել իրենց ուսումնական ծրագրում և այն համայնքների ղեկավարները, ովքեր ցանկանում են հայագիտական առարկաների դասընթացներ կազմակերպել իրենց համայնքի անդամների համար: Մի ամբողջ դասարան կարող է արձանագրվել ՀՎՀ-ի կողմից առաջարկվող ցանկացած դասընթացին մասնակցելու համար: ՀՎՀ-ի և դպրոցի պատասխանատուների միջև ձեռքբերված փոխհամաձայնությունից հետո դասարանի ուսուցիչը և ՀՎՀ օնլայն ուսուցիչը համագործակցում են ողջ ուսումնական շրջանի ընթացքում` օգնելով ուսանողներին կրթական այս հետաքրքիր մեթոդից ստանալ առավելագույն արդյունքներ:
Մեթոդն առաջին անգամ կիրառվել է 2009թ. Շարժայի Օհանեսյան դպրոցում, Միացյալ Արաբական Էմիրություններ: Մինչ օրս, մեթոդը հաջողությամբ կիրառվել է նաև այլ հայկական համայնքներում և դպրոցներում` տարածվելով Լատինական Ամերիկայից մինչև Վրաստան, Կանադայից մինչև Ռուսաստան և ընդգրկելով 18 մասնակից դպրոց և համայնք:
Ո՞վ կարող է դիմել
- Դպրոցներ, որոնք ցանկանում են նորարարական և գրավիչ կրթական մեթոդներ ներգրավել իրենց ուսումնական ծրագրում` այն համալրելով հավելյալ ռեսուրսներով:
- Համայնքի ղեկավարներ, ովքեր ցանկանում են հայագիտական առարկաների դասընթացներ կազմակերպել իրենց համայնքի անդամների համար:
Հիբրիդ դպրոցներ
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ուսուցիչների հավատարմագրում
Դպրոցի կամ համայնքների ներկայացուցիչները կարող են մասնակցել այս ծրագրին ՀՎՀ հավատարմագրված ուսուցիչներ դառնալու համար: Ծրագրի հիմնական նկատակն է ուսուցիչներին վերապատրաստել օնլայն կրթության մանկավարժական և տեխնիկական ասպեկտներով` հաշվի առնելով այն, որ նրանք արդեն իսկ լավ տիրապետում են այն առարկային, որ դասավանդելու են վերապատրաստումից հետո: Վերապատրաստումը ենթադրում է մասնակցություն ՀՎՀ առնվազն մեկ ուսումնական շրջանին որպես ուսանող և օնլայն կրթության վերաբերյալ տեսական նյութի ընթերցում: Վերապատրաստման ընթացքում ծրագրի մասնակիցները համագործակցում են հիբրիդ ծրագրի պատասխանատուի հետ: Վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստանում եմ վկայական: