Հիբրիդ կրթություն

Այս մեթոդը ավանդական և օնլայն կրթության հիբրիդն է: Ծրագրին մասնակցում են այն դպրոցները, որոնք ցանկանում են նորարարական կրթական մեթոդներ ներգրավել իրենց ուսումնական ծրագրում և այն համայնքների ղեկավարները, ովքեր ցանկանում են հայագիտական առարկաների դասընթացներ կազմակերպել իրենց համայնքի անդամների համար: Մի ամբողջ դասարան կարող է արձանագրվել ՀՎՀ-ի կողմից առաջարկվող ցանկացած դասընթացին մասնակցելու համար: ՀՎՀ-ի և դպրոցի պատասխանատուների միջև ձեռքբերված փոխհամաձայնությունից հետո դասարանի ուսուցիչը և ՀՎՀ օնլայն ուսուցիչը համագործակցում են ողջ ուսումնական շրջանի ընթացքում` օգնելով ուսանողներին կրթական այս հետաքրքիր մեթոդից ստանալ առավելագույն արդյունքներ:

Մեթոդն առաջին անգամ կիրառվել է 2009թ. Շարժայի Օհանեսյան դպրոցում, Միացյալ Արաբական Էմիրություններ: Մինչ օրս, մեթոդը հաջողությամբ կիրառվել է նաև այլ հայկական համայնքներում և դպրոցներում` տարածվելով Լատինական Ամերիկայից մինչև Վրաստան, Կանադայից մինչև Ռուսաստան և ընդգրկելով 18 մասնակից դպրոց և համայնք:

Ո՞վ կարող է դիմել

Հավելյալ տեղեկություններ ստանալու և/կամ մասնակցելու համար դպրոցի վարչական մասի և համայնքի ղեկավարները կարող են գրել մեզ hybrideducation@avc-agbu.org հասցեով:


Հիբրիդ դպրոցներ


ՀԲԸՄ Մարի Մանուկյան դպրոց, Բուենոս Այրես, Արգենտինա ՀՎՀ լաբորատորիա, Հայարտուն, Թիֆլիս, Վրաստան ՀԲԸՄ Լազար Նաջարյան – Գալուստ Գյուլբենկյան դպրոց, Հալեպ, Սիրիա ՀԲԸՄ Պլովդիվ, Բուլղարիա
Ժոզե Բոնիֆացիո էքստերնատ. Հայ Ազգային Դուրյան վարժարան, Սան Պաուլո, Բրազիլիա Նուբարյան – Ալեք Մանուկյան վարժարան, Մոնտեվիդեո, Ուրուգվայ ՀՎՀ լաբորատորիա, Նոր Նախիջևանի հայկական համայնք, Ռոստով, Ռուսաստան ՀԲԸՄ Մանուկյան – Դեմիրճյան դպրոց, Կանոգա Պարկ, ԱՄՆ
«Այբ» ավագ դպրոց Օհանեսյան հայկական դպրոց, Շարժա, ԱՄԷ ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոց, Դեթրոյթ, ԱՄՆ «Հայլեռ» կիրակնօրյա դպրոց ՀԲԸՄ Սոֆիա, Սոֆիա, Բուլղարիա
Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստն վարժարան, Սիդնեյ, Ավստրալիա Ս. Ջեյմս եկեղեցու հայկական կիրակնօրյա դպրոց, Լոս Անջելես, ԱՄՆ ՀԲԸՄ Կահիրե, Եգիպտոս Սուրբ Սարգիս դպրոց, Դալլաս, ԱՄՆ
«Արքայություն» հայկական դպրոց, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ «Հայորդաց օր», ՀԲԸՄ Մոնրեալ, Կանադա Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Երևան, Հայաստան «Լույս» հայկական շաբաթօրյա դպրոց, Սիդնեյ, Ավստրալիա
Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայաստանյայց Եկեղեցի, Նյու Յորք, ԱՄՆ Հայ Ավետարանական քոլեջ, Բեյրութ, Լիբանան ՀԲԸՄ Փարիզի շաբաթօրյա դպրոց, Ֆրանսիա ՀԲԸՄ Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարան, Սիդնեյ, Ավստրալիա

Ուսուցիչների հավատարմագրում

Դպրոցի կամ համայնքների ներկայացուցիչները կարող են մասնակցել այս ծրագրին ՀՎՀ հավատարմագրված ուսուցիչներ դառնալու համար: Ծրագրի հիմնական նկատակն է ուսուցիչներին վերապատրաստել օնլայն կրթության մանկավարժական և տեխնիկական ասպեկտներով` հաշվի առնելով այն, որ նրանք արդեն իսկ լավ տիրապետում են այն առարկային, որ դասավանդելու են վերապատրաստումից հետո: Վերապատրաստումը ենթադրում է մասնակցություն ՀՎՀ առնվազն մեկ ուսումնական շրջանին որպես ուսանող և օնլայն կրթության վերաբերյալ տեսական նյութի ընթերցում: Վերապատրաստման ընթացքում ծրագրի մասնակիցները համագործակցում են հիբրիդ ծրագրի պատասխանատուի հետ: Վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստանում եմ վկայական:

Share