Ֆակուլտետներ

Հայկական վիրտուալ համալսարանը առաջարկում է հայկական կրթություն, որի ծրագրում ներառված են 3 հիմնական բնագավառներ: Դուք կարող եք տեղեկություններ ստանալ յուրաքանչյուր դասընթացի նկարագրության, կրեդիտների և պահանջների մասին.


Դասընթացներն առաջարկվում են դասավանդման 7 լեզուներով.

[Կրթական ծրագրի ցանկ]


Հայոց լեզու

Հայոց լեզվի ֆակուլտետը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել արևելահայերեն կամ արևմտահայերեն` որպես երկրորդ օտար լեզու: Դասընթացները նպատակ ունեն ամրապնդել և զարգացնել ուսանողների գրավոր և բանավոր խոսքը` ներգրավելով նրանց հայոց լեզվի աշխարհ: Դասընթացը ներառում է սկսնակներից մինչև բարձր մակարդակի հայերենի դասեր:

Հայոց լեզվի դասընթացների մակարդակները.


Հայոց լեզվի դասընթացի հեղինակներ

[Հայոց լեզվի դասընթացի ծրագրեր]

Հայոց պատմություն

Հայոց պատմության ֆակուլտետը ուսանողին հնարավորություն է տալիս բացահայտել հայ ժողովրդի պատմական անցյալը և ներկան: Դասընթացները ներկայացնում են հայ ժողովրդի պատմության համապարփակ պատկերը` հին ժամանակներից մինչ մեր օրերը ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Հայոց պատմության դասընթացի մակարդակներ.

Հայոց պատմության դասընթացի հեղինակներ

[Հայոց պատմություն դասընթացի ծրագրեր]

Հայկական մշակույթ

Մշակույթի ֆակուլտետի դասընթացները ուսանողներին ներկայացնում են հայկական մշակույթի բնագավառների ներածությունը և հայերի մշակութային հարուստ ժառանգությունը ինչպես իր պատմական հայրենիքում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս:

Շախմատ

ՀՎՀ շախմատի օնլայն դասերը մշակված են Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ: Դասընթացի նյութը հիմնված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված դասագրքերի հիման վրա: Օնլայն դասերը առավել գրավիչ դարձնելու, սովորողների ուշադրությունը գրավելու և զվարճալի խաղը ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորության համար օգտագործվել է օնլայն միջավայրում մուլտիմեդիա արդի տեխնոլոգիաներով աշխատելու ՀՎՀ փորձառությունը:
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել սովորողի առանձնահատուկ հմտությունները և սովորելու ունակությունները` ներառելով կենտրոնացումը, ստեղծագործական մտքի և ռազմավարական մտածողության զարգացումը: Ծրագիրը ունի երեք մակարդակ` տարրական, միջին և բարձր:

Շախմատի դասընթացներ

Շախմատի դասընթացի հեղինակներ
Շախմատի դասընթացների հիմնական նյութը հիմնված է հետևյալ անվանի գիտնականների աշխատությունների վրա.

[Շախմատ դասընթացի ծրագրեր]

Share