Նախագահի գրասենյակ

Հայկական վիրտուալ համալսարանի հարգելի ուսանողներ և ընկերներ,

Բարի գալուստ Հայկական վիրտուալ համալսարանի կայք: Համալսարանի առաքելությունն է աշխարհի տարբեր երկրներում բնակվող, կրթություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր անձանց հնարավորություն տալ համապարփակ հայկական կրթություն` անկախ տարիքից, բնակության վայրից, գիտելիքների մակարդակից:

Հայկական վիրտուալ համալսարանը հիմնադրվեց 2004թ.-ին, իսկ առաջին ուսումնական շրջանը մեկնարկեց 2009-ի հունիսին: Համալսարանն իր գործունեությամբ մեծ խթան հանդիսացավ հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը պահպանելու նպատակով մղվող մեր ազգային պայքարի համար:

Մինչ օրս ՀՎՀ-ն իր շուրջն է համախմբել 4400 ուսանողների 83 երկրներից` տարածվելով Վրաստանից մինչև Չինաստան, Շվեդիայից մինչև Հարավային Աֆրիկա, Արգենտինայից մինչև Կանադա: Համալսարանի նոր նախաձեռնությունների, ուսանողների և համագործակից հաստատությունների թիվը օրեցօր մեծանում է` Հայաստանում և սփյուռքում արդեն իսկ ձեռքբերած բարի համբավի շնորհիվ: Վերջերս ՀՎՀ-ն համալրեց իր նորարարական ծրագրերը մի շարք արդի գաղափարներով. մոբայլ ծրագրեր սմարթֆոների և պլանշետների համար, մուլտիմեդիա Podcast-ների շարք այն մարդկանց համար, ովքեր ՀՎՀ ուսանող չեն, բայց հետաքրքված են հայոց պատմությանը և մշակույթին վերաբերող թեմաներով, և այլ:
Ես յուրաքանչյուրին անձամբ հրավիրում եմ դառնալ ՀՎՀ դեսպան համալսարանի գործունեության մասին լուրը Ձեր համայնքում և ողջ աշխարհում տարածելու համար: ՀՎՀ-ն նպատակ ունի հասանելի դառնալ յուրաքանչյուր անհատի ու խմբի համար, որ ցանկանում է հայկական կրթություն ստանալ:

Երվանդ Զորյան, ՃԳԴ
Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ
ՀԲԸՄ կենտրոնական վարչական խորհրդի անդամ


Հոգաբարձուների խորհուրդ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կանոնադրությամբ ձևավորված միակազմ մարմին է, որը պատասխանատու է ծրագրերի կրթական և գործառնական զարգացման, ֆինանսական հարցերի և համալսարանի ռազմավարական քաղաքականության համար:

  • Ասլանյան Կարոլ
  • Արսլանյան Հենրի
  • Բալոյան Նելսոն
  • Գաբրիելյան Նատալի
  • Երգանյան Արա
  • Զորյան Երվանդ
  • Կազանչյան Դալար
  • Համալյան Արթուն
  • Ղազարյան Աշոտ
  • Մասարաջյան Վարուժան
  • Մանուկյան Անի
  • Յակուբյան Վազգեն
  • Շուքուրյան Սամվել
  • Տոկեր Բեն
  • Ֆրիման Մոլի

Ղեկավար կազմ

Հայկական վիրտուալ համալսարանի ղեկավարական կազմը իրականացնում է ՀՎՀ-ի առաքելությանը նպաստող կրթական և գործառնական զարգացումը` ընդլայնելով համալսարանի ապագայի տեսլականը, պահպանելով ակադեմիական և տեխնոլոգիական գերազանցության արդեն իսկ ունեցած արժեքները:

Share