ՀՎՀ-ն աշխարհում

Շնորհիվ իր օնլայն եղանակով և տարբեր լեզուներով ուսուցման ՝ ՀՎՀ-ն հասանելի է յուրաքանչյուր անհատի, ով ցանկանում է մասնակցել հայագիտական դասընթացների՝ առկա յոթ լեզուներից որևէ մեկով: Այսօր ՀՎՀ-ն ունի 12870 գրանցված օգտատեր աշխարհի շուրջ 97 երկրներից՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Վենեսուելլա, Արգենտինայից մինչև Արևադարձային Ռեյունյոն կղզի (Հնդկական օվկիանոս):


Տեղական ներկայացուցիչները

ՀԲԸՄ ՀՎՀ-ի ներկայացուցիչները կազմում են ՀՎՀ-ի ընկերների միջազգային խումբը, ովքեր որպես ՀՎՀ-ի առաջնորդներ կամովին ծառայում են իրենց տեղական համայնքներում:
ՀՎՀ-ի այս ներկայացուցիչները և դեսպանները մեծ դեր են կատարում իրենց համայնքներից նոր ուսանողների ներգրավման, ինչպես նաև ՀԲԸՄ ՀՎՀ-ի նպատակների, առաքելության, դասընթացների, բաժինների, արձանագրման, ուսումնական շրջանների և այլ տեղեկատվության տարածման գործում:

ՀՎՀ-ի ներկայացուցիչը կամ դեսպանը լինելու համար կարող եք դիմել հետևյալ հասցեով՝ partnership@avc-agbu.org:

Գործընկերներ

Հայոց լեզուն, հայոց պատմությունը և հայկական մշակույթը ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու համար ՀՎՀ գործընկերները համագործակցում են աշխարհի կրթական հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ, ովքեր աննկարագրելի դերակատարություն են ունենում ՀՎՀ-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման և ուսուցման եղանակների իրազեկման գործում: Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ նպատակների ու համատեղ գործունեության վրա, որն ուղղված է ՀՎՀ-ի առաքելության իրականացմանը:


Երևանի պետական համալսարան «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ Չինաստանի և Հոնգ Կոնգի հայ համայնքը Հայաստանի շախմատի ակադեմիա
Երևանի քաղաքապետարան Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Այբ» ավագ դպրոց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա Գրանադայի համալսարան
ԹՈՒՄՈ Ջումագ (Joomag)
Share