Առաքելություն

ՀՎՀ-ի առաքելությունն է կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց հնարավորություն տալ ստանալ հայկական համապարփակ կրթություն` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից: Աշխարհում տեղի ունեցող օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կարող է խթանել ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունը այն ուսանողների շրջանակներում, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը հայագիտության բնագավառում:


Հեռանկար

Հայկական վիրտուալ համալսարանը ձգտում է դառնալ հայագիտության ոլորտի օնլայն կրթության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություն` ունենալով համաշխարհային կրթական նշանակություն:

Հիմնարար արժեքներ

Պատմություն

Հայկական վիրտուալ համալսարանի ծրագիրը նախագծվել է 2004 թվականին՝ ՀԲԸՄ Սիլիկոն Վելլի մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանի կողմից: Նա դեռ վաղուց էր նշում սփյուռքում և հայրենիքում հայ ժողովրդի ներկա պահանջները բավարարող կրթական մի ծրագրի անհրաժեշտության մասին: Այդ օրվանից ծրագրի տեխնոլոգիան բազմակողմանիորեն մշակվել է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանի Կրթության և հետազոտության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականների և ինժեներների համագործակցությամբ:

Մեկնարկելով երկու ֆակուլտետներով (հայոց լեզու և պատմություն) առաջարկվող սահմանափակ թվով դասընթացներով` ՀՎՀ-ն այսօր ավելացրել է դասընթացները, ունի նոր ֆակուլտետներ և դասավանդման նոր լեզուներ: Այս ամենի շնորհիվ այս միօրինակ ծրագրի կարևորությունն էլ ավելի բարձրացավ և նպաստեց ՀՎՀ-ի աշխարհագրության ընդլայնմանը:

ՀՎՀ-ն իր առօրյա գործունեության մեջ կիրառում է ՀԲԸՄ-ի հայկական կրթության ոլորտում ունեցած փորձառությունը, ենթակառուցվածքը և դրական համբավը, ներառում է համաշխարհային օնլայն ուսուցման բնագավառի մանկավարժական փորձը և օրինակները:

Share