«NEHAS» դպրոցը բացեց իր դռները
                                                
                                            
                                            
                                              «HEHAS» դպրոցն աշակերտների առջև իր դռները բացեց 2021թ․ սեպտեմբերին ՀԲԸՄ Նոր Անգլիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ։ Այն կլրացնի տարածաշրջանում հայկական կրթության բացը։  Նոր Անգլիայի հայկական դպրոցը որդեգրել է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրը, արևմտահայերենի նոր (v 2.0) դասընթացն իր վերամշակված ծրագրով և մեթոդաբանությամբ։
                                             
                                           
                                             | 
                                            
                                                 
                                             |     
                                                
                                                
                                                 
                                            
                                         
                                     | 
                                            
                                            
                                
                                            
                                            
                                    
                                          
                                     |                          
                                
                                            
                                            
                                
                                
                                    
                                        
                                            
                                                
                                                
                                                    
                                                 
                                             |  
                                            
                                            
                                            
                                                
                                                «Քայլ դեպի տուն» 2021թ․ ծրագիրը
                                                
                                            
                                            
                                         
											Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՎՀ -ն համագործակցում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների համար կազմակերպելով արևմտահայերենի, հայոց պատմության և մշակույթի դասընթացներ։ 
											Այս տարի շուրջ 360 հայ երիտասարդ 25 երկրից մասնակցեց ՀՎՀ-ի ծրագրերի մասին պատմող հանդիպումներին։ Նրանցից շատերը՝ ավելի քան150 մասնակից, ցանկություն հայտնեցին շարունակել տեղեկություններ ստանալ ՀՎՀ-ի գործունեության, ծրագրերի, կրթական նոր նախագծերի մասին։  Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական միության անդամներն այցելեցին ՀՎՀ-ի գրասենյակ՝ հակիրճ տեսանյութ պատրաստելու համայնքի մյուս անդամների համար։  ...
                                              
                                              
                                            
                                             | 
                                                
                                                
                                                
                                                 
                                            
                                         
                                     | 
                                            
                                
                                            
                                            
                                     
                                          
                                     |                             
                                
                                            
                                            
                                
                                    
                                        
                                            
                                                
                                                
                                           
                                                
                                                  2021թ․ ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության-վիրտուալ մենթորության ծրագիրը
                                                
                                           
                                            
                                             ՀՎՀ-ի արևմտահայերենի (v 2.0) դասընթացներին այս տարի մասնակցեցին նաև ՀԲԸՄ-ի Գլոբալ առաջնորդության ծրագրի 60 մասնակիցները։   Ի լրումն շաբաթական դասերի՝ ՀՎՀ-ն կազմակերպեց մշակութային առցանց երկու հանդիպում՝ ինտերակտիվ մուլտիմեդիա միջոցներով ներկայացնելով հայկական հարուստ ժառանգությունը։ 
  Բոլոր մասնակիցները ՀՎՀ-ի կողմից ստացան վկայականներ՝ ակտիվ մասնակցության համար։ Ծրագրի ողջ ընթացքն ամփոփվեց  տեսանյութում։
                                             
                                            
                                            
                                             | 
                                            
                                                 
                                             |     
                                                
                                                
                                                 
                                            
                                         
                                     | 
                                            
                                            
                                
                                
                               
                                            
                                            
                                     
                                          
                                     |                             
                                
                                
                                
                                
                                
                                    
                                        
                                            
                                                
                                                    
                                                 
                                             |  
                                            
                                           
                                                
                                                 	
											ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ․ «Հայկական ժառանգության հետքերով»
                                                
                                           
                                            
                                               ՀՎՀ-ի առցանց կրթահարթակի շրջանակներում հայտարարված «Հայկական ժառանգության հետքերով» մրցույթ-նախագիծը հաջողությամբ ամփոփվեց 2021թ․ հունիսի 5-ին, որի ընթացքում հայտնի դարձան երեք անվանակարգերում հաղթողների անունները։ Մասնակիցները՝ Բրազիլիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իտալիայից և Ռուսաստանից, ջանք չէին խնայել լավագույնս ներկայացնելու իրենց համայնքների հայկական ժառանգությունը։
															
  
										Ներկայացված բոլոր նախագծերը տեսնելու համար կարող եք մուտք գործել կամ գրանցվել այս հղումով․  
                                       ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ
									
									
									    
                                    
                                   Դիտե՛ք մրցանակաբաշխության միջոցառումը։									 											   
                                             
                                           
                                             | 
                                                
                                                
                                                
                                                 
                                            
                                         
                                     | 
                                            
                                
                                            
                                            
                                     
                                          
                                     |                             
                                
                                            
                                            
                                
                                    
                                        
                                            
                                                
                                                
                                            
                                                
                                                  Հայ մանկավարժները շարունակում են կապեր հաստատել ՀՎՀ-ի հարթակում
                                                
                                            
                                            
                                             Հայ մանկավարժների առցանց համայնքը ձևավորվեց 2020թ․ օգոստոսին՝ Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովի ընթացքում։ Այսօր համայնքն ունի ավելի քան 1360 անդամ Հայաստանից և սփյուռքից։  
2021թ․ օգոստոսի 28-ին կազմակերպվեց առցանց հանդիպում-քննարկում «Հայերենի դասավանդման հարցեր» խորագրով։ Հանդիպման բանախոսը դոկտ. Հակոբ Չոլակյանն էր՝ բանասեր, ազգագրագետ, հայերենի դասագրքերի հեղինակ, գրքերի խմբագիր և կրթական գործիչ։ Հաշվի առնելով վիրտուալ հաղորդակցության արագ աճը՝ նման առցանց համայնքը մասնակիցներին էական հնարավորություններ է ընձեռում մասնագիտական կապերի հաստատման և փորձի փոխանակման համար ...
                                             
                                              
                                            
                                             | 
                                            
                                                 
                                             |      
                                                
                                                
                                                 
                                            
                                         
                                     | 
                                            
                                            
                                
                                
                              
                                            
                                            
                                     
                                          
                                     |                        
                                
                                
                                
                                
                                
                                    
                                        
                                            
                                                
                                                    
                                                 
                                             |  
                                            
                                            
                                                
                                                  Սիամանթո լսարանը շարունակում է համագործակցել ՀՎՀ-ի հետ
                                                
                                            
                                            
                                                Սիամանթո լսարանի (Նյու Յորք) 45 աշակերտները հայոց լեզու և մշակույթ էին սովորում ՀՎՀ-ի մուլտիմեդիա դասընթացների միջոցով։ 
   
Տարեվերջյան միջոցառումը տեղի ունեցավ առցանց 2021թ. մայիսի 29-ին։ Հայ ազգային ուսումնական խորհրդի (ANEC) տնօրեն Մարի Գյուլումյանը շնորհակալություն հայտնեց ՀՎՀ-ին և հեռավար դասախոսներին՝ աշակերտների առցանց կրթության հաջողված փորձառության համար։ 
 ...
                                               
                                            
                                             | 
                                                
                                                
                                                
                                                 
                                            
                                         
                                     | 
                                            
                                
                                            
                                            
                                     
                                          
                                     |                            
                                
                                            
                                            
                                
                                    
                                        
                                            
                                                
                                                
                                            
                                                
                                                 ՀՎՀ-ի հիբրիդ դպրոցների ևս մեկ հաջողված ուսումնական տարին Կանադայում
                                                
                                            
                                            
                                             2021թ․ հունիս 12-ին ՀԲԸՄ Մոնրեալի «Հայորդյաց օր» շաբաթօրյա ծրագրի 30 աշակերտները և ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի 12 անդամները  ստացան իրենց վկայականները, առ այն, որ նրանք հաջողությամբ ավարտել են ՀՎՀ-ի արևմտահայերենի (v 2.0) և շախմատի դասընթացները։  ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը, հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը, ինչպես նաև հեռավար դասախոսներ Միքայել Անդրիասյանը և Զեփյուռ Խբլիկյանը մասնակցեցին առցանց միջոցառմանը։ Նրանք շնորհավորեցին ուսանողներին ու ՀԲԸՄ Կանադայի երկու մասնաճյուղերի ներկայացուցիչներին գերազանց արդյունքների համար։ ...   
                                             
                                              
                                            
                                             | 
                                            
                                                 
                                             |      
                                                
                                                
                                                 
                                            
                                         
                                     |