Այս ամենը սիրո մասին է

Էլիզիա Սարգսյանը հանդիպեց Հայաստանում ծնված իր ամուսնուն աշխատավայրում, ԱՄՆ-ի Օհայո նահանգում, և նրանք ամուսնացան 2005 թվականին: Թեև Էլիզիան հայ չէ, բայց նա շատ հետաքրքվեց հայկական մշակույթով և պատմությամբ: Իր երկու աղջիկների ծնունդից հետո նա որոշեց սովորել լեզուն:

Elysia Sargsyan «Լեզուն սովորելը ինձ համար շատ կարևոր էր. ես ունեի երեք կարևոր պատճառ»,- հաստատում է Էլիզիան: «Առաջինը, որպեսզի կարողանամ հաղորդակցվել ամուսնուս ծնողների հետ, ովքեր ապրում են Հայաստանում: Երկրորդը, ես ցանկանում եմ այն սովորեցնել նաև իմ աղջիկներին, որպեսզի նրանք կենդանի պահեն իրենց ժառանգությունը և իմանան իրենց մայրենի լեզուն: Եվ վերջապես, ես ցանկանում եմ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությանը (COAF), որի համար ես պետք է կարողանամ հաղորդակցվել հայերենով»:

Էլիզիան կատակում է, որ թեև իր ամուսինը վարժ հայերեն է խոսում, բայց «լավ ուսուցիչ չէ», այդ պատճառով նա ստիպված եղավ լեզուն սովորելու այլ տարբերակներ փնտրել:
Բարեբախտաբար, Էլիզիայի սկեսուրը Հայաստանում հանդիպում է մի ամերիկացու, ով հայերեն էր խոսում, երբ նա հարցնում է, թե ինչպես, վերջինս պատմում է Հայկական վիրտուալ համալսարանի մասին (ՀՎՀ), սկեսուրն էլ խորհուրդ է տալիս Էլիզիային:

Աշխատանքային զբաղվածության, ամուսնական կյանքի, վեց և երեք տարեկան աղջիկների հետ միասին Էլիզիան կարիք ուներ մի այնպիսի միջոցի, որը կհարմարվեր իր գրաֆիկին: «ՀՎՀ-ն իր ճկունությամբ և արդյունավետությամբ իմ լավագույն ընտրությունն էր»,- ասում է Էլիզիան: ՀՎՀ-ն տրամադրում է մի շարք օնլայն դասընթացներ, այդ թվում հայոց լեզու` ընգրկելով սկսնակից մինչև բարձրագույն մակարդակները: Այն կատարյալ է բոլոր նրանց համար, ովքեր պետք է հարմարեցնեն դասերն իրենց կենսակերպին:

Էլիզիան այժմ կարող է հայերեն խոսել իր ամուսնու հետ, անգամ ուղղել նրա խոսակցական հայերենը: Նա նաև իր աղջիկներին է հայերեն սովորեցնում: Աղջիկները մեծ սիրով են սովորում և ուրախ են, որ այժմ ունեն «մայրիկի հետ խոսելու գաղտնի լեզու», որն իրենց ընկերները չեն հասկանում: Այն ժամանակ, երբ աղջիկները սկսեցին ողջունել իրեն մեծ ժպիտով և «բարի լույս»-ով, Էլիզիան համարեց, որ շատ մեծ գործ է արել որպես ուսուցիչ:

Երբ հարցնում են, թե հայերեն սովորելիս ինչն էր ամենից դժվարը, Էլիզիան ասում է. «Դժվար էր սովորել բոլորովին նոր այբուբեն և հնչյուններ, երբեմն անգլերենի ամենապարզ բաները հայերենում դառնում էին երկար բառեր կամ նախադասություններ, բայց ես սիրում եմ հայերենը»: Նա նշեց նաև, թե որքան պատրաստակամությամբ էր իրեն օգնում իր օնլայն ուսուցիչ Մարինա Խաչատուրյանը: Իր ունեցած փորձի արդյունքում է, որ Էլիզիան ՀՎՀ-ն խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հայերեն սովորել, մասնավորապես նաև այն որակյալ կրթության համար, որ տրամադրում է համալսարանը:

Էլիզիան հուսով է, որ մի օր ՀՎՀ-ն կառաջարկի նաև դասընթացներ եկեղեցու պատմության մասին և նա կշարունակի իր կրթությունը հայկական մշակույթի բնագավառում: Նա առաջին անգամ իր ընտանիքի հետ Հայաստան կայցելի 2015 թվականի ամռանը և ցանկանում է ցուցադրել հայերենի իր իմացությունը: Շնորհիվ ՀՎՀ-ի…

Հեղինակ` Լենա Թաշչյան

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի նախաձեռնած Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) աշխարհում հայկական օնլայն կրթություն տրամադրող առաջատար կառույցներից մեկն է: 2009թ.-ից գործող ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են հայկական կրթությամբ հետաքրքրվողների համար: Հայոց լեզվի, պատմության, հայկական մշակույթի և շախմատի ՀՎՀ-ի դասընթացները դասավանդվում են 7 լեզվով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:

ՀՎՀ-ն վիրտուալ լսարաններով է ապահովում այն ուսանողներին, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ օժանդակ նյութեր տրամադրելով նաև նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: Բոլորին այս յուրահատուկ աղբյուրից օգտվելու հնարավորություն ընձեռելու նպատակով դասերը հարմարեցված են ուսանողների անհատական պահանջներին՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից:

Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` ՀՎՀ-ի առաքելությունն է ստեղծել օնլայն կրթական համայնք` ամրացնելով մշակութային, կրթական և սոցիալական կապերը ողջ աշխարհում: Մինչ օրս ՀՎՀ-ի դասընթացներին մասնակցել է շուրջ 3500 ուսանող ավելի քան 65 երկրից` ստանալով հայկական կրթություն` միշտ և ամենուր:


ԹԱՐՄԱՑՆԵԼ ՊՐՈՖԱՅԼԸ | ԿԱՐԾԻՔ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԱՐԽԻՎ

Հեղինակային իրավունքներ © ՀԲԸՄ ՀՎՀ 2014 www.avc-agbu.org Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Համակարգի կողմից դուք ճանաչվել եք Հայկական վիրտուալ համալսարանին վերաբերող նորություններով հետաքրքրված անձ:


ԱՐԱԳ ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՎՀ գործունեությունը

www.avc-agbu.org

ՀՎՀ նորություններ

Ստանալ ՀՎՀ նորություններ


Հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է

2014թ. ամառային ուսումնական շրջանի մեկնարկը:

ԱՐՁԱՆԱԳՐՎԵՔ ՀԻՄԱ
Արձանագրվելու համար, խնդրում ենք այցելել ՀՎՀ կայքէջը.

www.avc-agbu.org

Ստեղծեք մուտքանուն և գաղտնաբառ և լրացրեք Ձեր արձանագրման թերթիկը:

Հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով.
enrollment@avc-agbu.org






Facebook Linkedin Google+ Vkontakte Twitter Youtube

Skype: AVC-AGBU

Հեռ. (+374 10) 51 22 61

Բջջ. (+374 96) 51 22 61