Արևմտահայերեն և արևելահայերեն սովորել միաժամանակ և զրոյից

Henry Israelyan Հենրի Իսրայելյանը Ռուսաստանում բնակվող երրորդ սերնդի հայ է: Նա ծնվել է 1987-ին, Մոսկվայից 500 կմ հեռու գտնվող Վոլոգդա քաղաքում: Նրա պապը՝ Գրիգոր Հենրի Իսրայելյանը, ծնունդով Ղարաբաղի Մարտակերտի շրջանից էր: Հենրիի հոր ընտանիքը Արցախից գնացել էր Ելիզավետպոլ (Կիրովաբադ), իսկ մոր ընտանիքը Վոլոգդայից էր, ազգությամբ՝ ռուս:

Մեծանալով սովետական միջավայրում, տանը ռուսաց լեզվի գերիշխանության պայմաններում՝ Հենրին երբեք չկարողացավ իր տանը խոսել կամ լսել հայերեն: Ավելին, նրա ընտանիքը որոշակիորեն օտարված էր հայկական մշակույթից, լեզվից և ավանդույթներից:

«Այն մերժման նման մի բան էր»,- ասում է Հենրին, որը սկսվել էր իր մեծ պապից, ով երիտասարդ ժամանակ շատ դժվարություններ էր ապրել՝ Հայաստան գալով որպես նորեկ:

Հենրին մեծացավ առանց որևէ կապ ունենալու հայկական կյանքի, մշակույթի կամ լեզվի հետ: Իր ծննդավայր Վոլոգդայում չկար ոչ մի հայկական դպրոց: Նա մյուս երեխաների պես հաճախեց ռուսական դպրոց, այնուհետև էլեկտրոնային ինժեներիա սովորեց Սանկտ-Պետերբուրգի համալսարանի շրջանային մասնաճյուղում:

Չնայած դժվարին հանգամանքներին՝ Հենրին երբևէ չկորցրեց հայերեն սովորելու հույսը: Համացանցով նա միշտ տեղեկություններ էր փնտրում հայոց լեզվի մասին և մի օր, պատահաբար, նա տեղեկացավ Հայկական վիրտուալ համալսարանի մասին (ՀՎՀ): Դա մոտավորապես մեկուկես տարի առաջ էր:

Հենրին անմիջապես գրանցվեց հայոց լեզվի դասերին, բայց, զարմանալիորեն, որոշեց սկսել արևմտահայերենից: Քանի որ նրա ընտանիքը Ղարաբաղից էր, արևելահայերենից սկսելը առավել հարմար էր իհարկե, բայց Հենրին այլ կերպ էր մտածում:

«Ես գիտեմ, որ իմ ընտանիքը արևելահայերեն է խոսել մինչ Ռուսաստան տեղափոխվելը, բայց ես ցանկանում եմ նախ արևմտահայերեն սովորել, քանի որ այն վտանգված է: Արևմտահայերենը կանհետանա, եթե մենք դադարենք այն սովորել և օգտագործել»,-ասում է Հենրին:

Հենրին արդեն ավարտել է արևմտահայերենի դասընթացի 5 մակարդակ, արևելահայերենի 3 մակարդակ և ևս երկու դասընթաց նվիրված հայկական երաժշտությանը:

«ՀՎՀ-ի անձնակազմի վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ շատ կարևոր է և շատ ոգևորիչ»,- ասում է Հենրին:

Հայերեն սովորելը պարզապես լեզու սովորել չէ Հենրիի համար, այն ինքնուսուցման միջոցով կորսված ինքնությունը վերակառուցելու հնարավորություն է: Նա հավատում է, որ այն նաև մեր մշակույթը, լեզուն, հատկապես արևմտահայերենը, և ավանդույթները պահպանելու ճանապարհն է: Վերջինս Հենրիի համար շատ կարևոր հարց է, որի վերաբերյալ նա շատ հոդվածներ և գիտական աշխատանքներ է կարդացել:

Հենրիի փորձառությունն ավելի ամրապնդվեց ՀՎՀ դասընթացների իր մյուս ընտրության շնորհիվ. «Ես շատ ավելի լավ հասկացա հայկական մշակույթը՝ սովորելով և բացահայտելով հայկական երաժշտությունը»,- ասում է Հենրին:

Զրոյից սովորել հայոց լեզվի երկու ճյուղերը Հենրիի համար անշուշտ բարդ խնդիր էր, բայց նա կարողացավ հաղթահարել այն Հայկական վիրտուալ համալսարանի կողմից առաջարկված միակ հնարավորության և աջակցության շնորհիվ:

Հարութ Էկմանյան

ՀՎՀ-ի մասին

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որը բոլորովին նոր մոտեցմամբ իրականացնում է իր նվիրվածությունը հայկական կրթությանը: ՀՎՀ-ի ծրագիրը նախաձեռնվել է 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից: Մասնաճյուղի նախագահ Դոկտոր Երվանդ Զորյանը վաղուց էր նշում ամբողջ աշխարհում ապրող հայ ժողովրդի ներկա պահանջները բավարարող կրթական մի ծրագրի անհրաժեշտության մասին: Համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցման միջոցների շնորհիվ ՀՎՀ-ն ուսանողներին հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաև օնլայն ուսուցիչների և վիրտուալ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով: Օնլայն կրթության ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումներին զուգահեռ, ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել օնլայն կրթական համայնք, որը կարող է զարգացնել ոչ միայն մշակութային կրթությունը, այլև սոցիալական հաղորդակցությունը` ներգրավելով տարբեր երկրներում ապրող և սովորող հայ ուսանողներին: Իմանալ ավելին` www.avc-agbu.org


ԹԱՐՄԱՑՆԵԼ ՊՐՈՖԱՅԼԸ | ԿԱՐԾԻՔ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԱՐԽԻՎ

Հեղինակային իրավունքներ © ՀԲԸՄ ՀՎՀ 2014 www.avc-agbu.org Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Համակարգի կողմից դուք ճանաչվել եք Հայկական վիրտուալ համալսարանին վերաբերող նորություններով հետաքրքրված անձ:


ԱՐԱԳ ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՎՀ գործունեությունը

www.avc-agbu.org

ՀՎՀ նորություններ

Ստանալ ՀՎՀ նորություններ

Հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է

2014թ. գարնանային ուսումնական շրջանի մեկնարկը:

ԱՐՁԱՆԱԳՐՎԵՔ ՀԻՄԱ

Արձանագրվելու համար, խնդրում ենք այցելել ՀՎՀ կայքէջը.

www.avc-agbu.org,

ստեղծեք մուտքանուն և գաղտնաբառ և լրացրեք Ձեր արձանագրման թերթիկը:

Հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով.
enrollment@avc-agbu.org

ԵՎ… ՀՐԱՇԱԼԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

ՇԱԽՄԱՏԻ ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ






Facebook Linkedin Google+ Vkontakte Twitter Youtube

Skype: AVC-AGBU

Հեռ. (+374 10) 51 22 61

Բջջ. (+374 96) 51 22 61