Մարի Խաչիկյան. հույս, հավատ, սեր և վճռականություն

Մարի Խաչիկյանը հետաքրքրասեր մի ուսանող է, ով նաև ակտիվ գործունեություն է ծավալում իր համայնքում: Մարին Ֆրանսիայի հարավում գտնվող Վալանս քաղաքից է, որը աչքի է ընկնում Ֆրանսիայի տարածքում համեմատաբար մեծաթիվ հայ բնակչությամբ: Մարին աշխատում է ապահովագրական ընկերությունում, երեկոյան սովորում է Հայկական վիրտուալ համալսարանում, իսկ հանգստյան օրերին զբաղվում է համայնքային գործերով:

Marie Khatchikian Մարի Խաչիկյանը հայ հոր և ֆրանսիացի մոր զավակ է: Իր երկու եղբայրների` Գիյոմի և Մատիոյի հետ միասին մեծանալով ֆրանսիայում` նա հնարավորություն չի ունեցել հաճախել հայկական դպրոց, ինչպես նաև հաճախակի այցելել հայկական եկեղեցի: Իր արմատների մասին բոլոր տեղեկությունները նա ստանում էր նկարներից, Հայաստանի մասին գրքերից և ֆիլմերից, որոնք իր մայրը գնում էր իր համար: Այնուամենայնիվ հետաքրքրասեր փոքրիկը ինքնուրույն սովորեց հայոց այբուբենը շատ վաղ հասակում:

Ֆրանսիական ապրելակերպ վարելով` նա միշտ ցանկացել է խոսել հայերեն և այցելել Հայաստան: Նա միշտ հպարտացել է իր հայկական արմատներով, բայց երբեք հնարավորություն չի ունեցել ճանաչել հայկական մշակույթը:

Երբ արդեն բավականին մեծ էր, Մարին որոշեց կնքվել հայկական եկեղեցում, ինչն էլ շրջադարձային դարձավ իր համար: Ինչպես ինքն է ասում, այս փաստը խորհրդանշում է իր «հայկական» կյանքի սկիզբը:

Մյուս կարևոր շրջադարձը Մարիի կյանքում «Սփյուռք-Հայաստան կապ» կազմակերպության հայտնաբերումն էր: Վերջինիս մասին նա տեղեկացել էր մի հայ ընկերոջ շնորհիվ: Մարին սկսեց ակտիվ գործունեություն ծավալել` իր ժամանակի մեծ մասը նվիրաբերելով կազմակերպությանը: Նա կազմակերպում էր կոնֆերանսներ, ֆոտոցուցահանդեսներ, Հայաստան էր ուղարկում բարեգործական խմբեր:

Նա առաջին անգամ Հայաստան այցելեց 2008 թ.-ին, որից հետո առիթ ունեցավ ևս մի քանի անգամ լինել Հայաստանում: Նա խնդրեց իր ծնողներին, որպեսզի միասին ընտանիքով այցելեն Հայաստան և Արցախ 2011թ.-ին:

Երկար ժամանակ հայերենի ուսուցիչ գտնելու փնտրտուքների մեջ էր, երբ Փարիզի իր ընկերներից մեկը իրեն պատմեց Հայկական վիրտուալ համալսարանի մասին: Մարին անմիջապես մուտք գործեց կայք և գրանցվեց հայերենի դասընթացին: Հայերեն սովորելու իր վաղեմի երազանքը կարծես թե իրականություն էր դառնում: «Ինձ համար շատ կարևոր էր սովորել հայերեն, որովհետև այն հայկական ինքնության կարևորագույն խորհրդանիշն է»,- ասաց նա ՀՎՀ-ի կրթամշակութային ծրագրի շրջանակներում Էջմիածին` հայ հոգևոր կենտրոն, կատարած այցի ժամանակ, ինչը վիրտուալ համակուրսեցիներին նաև իրականում հանդիպելու շատ լավ հնարավորություն էր:

Այսպիսով, նա վերջապես գտավ հայերեն սովորելու իր ուղին: «Ես հայերենի իմ առաջին դասընթացին գրանցվեցի 2010 թվականի սեպտեմբերին և մեծ ոգևորությամբ սկսեցի շատ արագ սովորել»,- ասաց նա:

Նա սովորեց ավելի քան 500 բառ, ինչի օգնությամբ էլ շատ կարճ ժամանակահատվածում արդեն կարողանում էր կազմել ամենից կարևոր արտահայտությունները և նախադասություննեը: Ուսուցիչները բարձր գնահատեցին հայերեն սովորելու իր մեծ կամքն ու վճռականությունը: «Ես չեմ կրթվել հայկական մշակույթի մեջ և նույնիսկ հայկական արտաքին չունեմ, բայց հայոց լեզուն սովորելը կլինի իմ արմատներին մերձենալու իմ ուղին»,-ասաց նա:

Մարին հավատարիմ է իր սկզբունքներին, հավատում է, որ միշտ կարող է գտնել ճանապարհ իր նպատակներին հասնելու համար, սիրում և գնահատում է իր մշակույթն ու արմատները, ինչն էլ, ի վերջո, նրան ուժ և վճռականություն է տալիս հաղթահարելու բոլոր արգելքներն ու դժվարությունները: Հայկական վիրտուալ համալսարանը իրեն տվեց հայկական մշակույթին մոտ լինելու, ինչպես նաև հայոց լեզուն սովորելու այդ մեծ հնարավորությունը:

Էջմիածին կատարած այցը տեսնելու համար սեղմեք այստեղ

Էջմիածին կատարած այցին նվիրված հոդվածը կարդալու համար սեղմեք այստեղ

Հարութ Եկմանյան

ՀՎՀ-ի մասին

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որը բոլորովին նոր մոտեցմամբ իրականացնում է իր նվիրվածությունը հայկական կրթությանը: ՀՎՀ-ի ծրագիրը նախաձեռնվել է 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից: Մասնաճյուղի նախագահ Դոկտոր Երվանդ Զորյանը վաղուց էր նշում ամբողջ աշխարհում ապրող հայ ժողովրդի ներկա պահանջները բավարարող կրթական մի ծրագրի անհրաժեշտության մասին: Համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցման միջոցների շնորհիվ ՀՎՀ-ն ուսանողներին հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաև օնլայն ուսուցչի և վիրտուալ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով: Օնլայն կրթության ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումներին զուգահեռ, ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել օնլայն կրթական համայնք, որը կարող է զարգացնել ոչ միայն մշակութային կրթությունը, այլև սոցիալական հաղորդակցությունը` ներգրավելով տարբեր երկրներում ապրող և սովորող հայ ուսանողներին: Իմանալ ավելին` www.avc-agbu.org


ԹԱՐՄԱՑՆԵԼ ՊՐՈՖԱՅԼԸ | ԿԱՐԾԻՔ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԱՐԽԻՎ

Հեղինակային իրավունքներ © ՀԲԸՄ ՀՎՀ 2013 www.avc-agbu.org Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Համակարգի կողմից դուք ճանաչվել եք Հայկական վիրտուալ համալսարանին վերաբերող նորություններով հետաքրքրված անձ:


ԱՐԱԳ ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՎՀ գործունեությունը

www.avc-agbu.org

ՀՎՀ նորություններ

Ստանալ ՀՎՀ նորություններ

Հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է.
մեկնարկել է 2013 թ-ի

Աշնանային ուսումնական շրջանը

ԱՐՁԱՆԱԳՐՎԵՔ ՀԻՄԱ

Դասերը սկսվում են հոկտեմբերի 7-ին և ավարտվում են դեկտեմբերի 10-ին:

Շտապե՛ք և արձանագրվե՛ք մինչև 2013թ. սեպտեմբերի 15-ը:

Արձանագրվելու համար, խնդրում ենք այցելել ՀՎՀ կայքէջը.

www.avc-agbu.org,

ստեղծեք մուտքանուն և գաղտնաբառ և լրացրեք Ձեր արձանագրման թերթիկը:

Հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով.
enrollment@avc-agbu.org






Facebook Linkedin Google+ Vkontakte Twitter Youtube

Skype: AVC-AGBU

Հեռ. (+374 10) 51 22 61

Բջջ. (+374 96) 51 22 61