Նազարեթ Սեֆերյան: Ինչպես է ՀՎՀ-ն օգնում դառնալ իսկական հայ

ՀՎՀ-ի մի բացառիկ ուսանողի պատմությունը

Նազարեթ Սեֆերյանը հայրենադարձ հայ է, որն ապրում է Երևանում: Նա ծնվել է Կանադայում` լիբանանահայ ընտանիքում: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Հնդկաստան, որտեղ էլ մեծացել է իր երկու եղբայրների հետ: 1998 թվականին, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Նազարեթը գալիս է Հայաստան Երևանի պետական բժշկական համալսարանում կրթություն ստանալու նպատակով (ԵՊԲՀ): Այնուհետև Հայաստանի Ամերիկյան համալսարանում նա մասնագիտանում է հասարակական առողջության ոլորտում` միևնույն ժամանակ մասնակցելով Քեմբրիջի համալսարանի կայուն առաջնորդության վերաբերյալ հեռավար կրթության դասընթացներին:

Nazareth Seferian Սեֆերյանների ընտանիքում միշտ հայերեն են խոսել: «Երբ տեղափոխվեցի Հայաստան, հայերենի իմ իմացությունը զգալիորեն բարելավվեց, և ես նաև սովորեցի ռուսերեն: Բայց Հայաստանում ապրելու տարիներին ինձ շատ քիչ հնարավորություն է ընձեռվել ստանալ մասնագիտական գիտելիքներ Հայաստանի պատմության վերաբերյալ»,- ասաց Նազարեթը:

Երևանի պետական բժշկական համալսարանում հայոց լեզվի մի քանի դասընթաց է անցել, իսկ պատմության դասընթաց` երբեք: Նա այնպիսի զգացողություն ուներ, որ ինչ-որ բան լիարժեք չէ, քանի որ նա շատ բան չգիտեր իր երկրի հայ մեծանունների և իր հայրենիքի պատմության կարևոր իրադարձությունների մասին: Երբ Հայկական վիրտուալ համալսարանում հայոց պատմություն սովորելու հնարավորություն ընձեռվեց, նա մեծ ուրախությամբ գրանցվեց և միառժամանակ երկու դասընթացի մասնակցեց: ՀՎՀ լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներից Նազարեթը ընտրեց հին շրջանի հայոց պատմությունը. շրջան, որի մասին նա շատ քիչ բան գիտեր: Ընտրությունը նաև պայմանավորված էր ընդհանրապես պատմության նկատմամբ ունեցած իր մեծ հետաքրքրությամբ:

«ՀՎՀ-ի պատմության դասընթացները ինձ հնարավորություն տվեցին լավ ճանաչել հայոց պատմությունը, և հիմա ես ինձ շատ ավելի վստահ եմ զգում հայոց պատմության վերաբերյալ զրույց-քննարկումներին մասնակցելիս,- ասաց Նազարեթը: Համեմատական զուգահեռներ տանելով անցյալում և այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև` ես ապշում եմ. պատմությունն ամբողջությամբ կրկնվում է: Ես հպարտություն եմ զգում` ապրելով ազատ, անկախ Հայաստանի հանրապետությունում: ՀՎՀ-ի դասընթացներն ինձ ներշնչեցին նաև ինքնուրույն ուսումնասիրություններ անել իմ երկրի պատմության մասին շատ ավելի լավ տեղեկացված լինելու համար»,-ավելացրեց նա:

Նազարեթը հավաստում է, որ ՀՎՀ-ի դասընթացները իրեն հնարավորություն տվեցին լիարժեքորեն հասկանալ Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձությունները: Նա նաև վստահ է, որ հետագա դասընթացները կհարստացնեն հայ գրականության ոլորտի իր գիտելիքները: Նազարեթը հավատում է, որ ՀՎՀ-ն կարող է մի հզոր զենք լինել սփյուռքի հայերի, հատկապես երիտասարդների ձեռքերում` նրանց օգնելով ավելի լավ ճանաչել իրենց հայրենիքի պատմությունն ու մշակույթը: Այս մեծ հավատի շնորհիվ է, որ Նազարեթը սփյուռքի իր ընկերներին խորհուրդ է տվել մասնակցել ՀՎՀ դասընթացներին:

Նազարեթի դրական փորձը լավագույն օրինակն է սփյուռքի և Հայաստանի հայերի համար հարստացնելու հայոց պատմության, սեփական ինքնության և մշակույթի վերաբերյալ ունեցած գիտելիքները: «Ես կարծում եմ, որ ՀՎՀ-ն ինձ օգնում է դառնալ իսկական հայ` տալով ինձ օգտակար գիտելիքներ, քանի որ ես ապրում և աշխատում եմ Հայաստանում»,-ասաց նա:

Հարութ Եկմանյան


ՀՎՀ-ի մասին

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որը բոլորովին նոր մոտեցմամբ իրականացնում է իր նվիրվածությունը հայկական կրթությանը: ՀՎՀ-ի ծրագիրը նախաձեռնվել է 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից: Մասնաճյուղի նախագահ Դոկտոր Երվանդ Զորյանը վաղուց էր նշում ամբողջ աշխարհում ապրող հայ ժողովրդի ներկա պահանջները բավարարող կրթական մի ծրագրի անհրաժեշտության մասին: Համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցման միջոցների շնորհիվ ՀՎՀ-ն ուսանողներին հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաև օնլայն ուսուցչի և վիրտուալ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով: Օնլայն կրթության ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումներին զուգահեռ, ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել օնլայն կրթական համայնք, որը կարող է զարգացնել ոչ միայն մշակութային կրթությունը, այլև սոցիալական հաղորդակցությունը` ներգրավելով տարբեր երկրներում ապրող և սովորող հայ ուսանողներին: Իմանալ ավելին` www.avc-agbu.org


ԹԱՐՄԱՑՆԵԼ ՊՐՈՖԱՅԼԸ | ԿԱՐԾԻՔ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԱՐԽԻվ

Հեղինակային իրավունքներ © ՀԲԸՄ ՀՎՀ 2013 www.avc-agbu.org Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Համակարգի կողմից դուք ճանաչվել եք Հայկական վիրտուալ համալսարանին վերաբերող նորություններով հետաքրքրված անձ:


ԱՐԱԳ ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՎՀ գործունեությունը

www.avc-agbu.org

ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՏԱՆԱԼ ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է.
մեկնարկել է 2013 թ-ի

աշնանային ուսումնական շրջանը

Արձանագրվեք հիմա

Դասերը սկսվում են հոկտեմբերի 7-ին և ավարտվում են դեկտեմբերի 10-ին:

Շտապե՛ք և արձանագրվե՛ք մինչև 2013թ. սեպտեմբերի 15-ը:

Արձանագրվելու համար, խնդրում ենք այցելել ՀՎՀ կայքէջը.

www.avc-agbu.org,

ստեղծեք մուտքանուն և գաղտնաբառ և լրացրեք Ձեր արձանագրման թերթիկը:

Հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով.
enrollment@avc-agbu.org






Facebook Linkedin Vkontakte Twitter Youtube

Skype: AVC-AGBU

Հեռ. (+374 10) 51 22 61

Բջջ. (+374 96) 51 22 61