ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՎՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ԱՐՁԱԳԱՆՔ
Ուղարկել արձագանք
Ծրագիր

Դասընթացի անվանումը և համարը
AL 221: Նախամիջին արևմտահայերեն – (արևելահայերեն) 3 կրեդիտ

Ուսումնական շրջան
2013թ. Ամառային ուսումնական շրջան
Հուլիս 1- Սեպտեմբեր 3

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

Նյութեր (ձայնա- տեսա- և տեքստային) 1-2 ժամ
Քննարկումներ 2-3 ժամ
Հարցումներ և առաջադրանքներ 2-3 ժամ
Շաբաթական ակնկալվող զբաղվածություն 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • Նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն քննարկումների, ֆորումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսի միջոցով,
  • Ընթերցեն և օնլայն քննարկեն տեքստերն ու նյութերը,
  • Աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Դասի հիմնական նպատակը ուսանողների գիտելիքները կատարելագործելն է՝ արևմտահայերենի քերականական, բառագիտական և հնչյունաբանական կանոնները սովորեցնելով: Այս ուսումնական շրջանում ուսանողները կսովորեն ձայնավորների և երկհնչյունների հնչյունափոխության կանոնները, թվի կազմությունը, ածականների համեմատական աստիճանները, քանակական և դասական թվականները, ինչպես նաև բայի դիմավոր ձևերը:  Ուսանողները կշարունակեն զարգացնել իրենց գրելու, կարդալու, խոսելու և լսելով ըմբռնելու կարողությունները:
Դասընթացի նյութերը 

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի բաղկացուցիչ մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն առաջադրանքները: 
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: 

Գրականութեան ցանկը

  • Ս.Աբրահամյան, Հայոցլեզու, բառուխոսք, Երևան, 1972:
  • Գ. Ջահուկյան, Հայոցլեզու, Երևան, 1976:
  • Ջ. Կյուլամիրյան, Հայոցլեզվիտարրականուսուցմանեղանակ, Երևան, 2006:
  • Վ.Ի. Կապինոս.Развитие речи. Теория и практика обучения [Խոսքի զարգացում, ուսուցմանտեսությունեւկիրարկում]. (Մոսկվա, 1991):
  • Ս.Ճ. Սավիկնոն եւ Մ.Ս. Պրնս.Communicative language teaching: Where are we going? Studies in Language. [Հաղորդակցմանուսուցում, Որտե՞ղ ենք գնում, Լեզվիուսուցում] (Օքսֆորտ; Օքսֆորտ Համալսարանի հրատարակություն, 1983):


Ուսուցման արդյունքները
Արևմտահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան կիրառել հնչյունափոխության կանոնները և կազմել ճիշտ նախադասություններ, ինչպես նաև կիմանան ձայնավորների և երկհնչյունների հնչյունափոխության կանոնները, գոյականի թվի կազմությունը, ածականների համեմատական աստիճանները, քանակական և դասական թվականները և բայի դիմավոր ձևերը: Ուսանողները նաև կկարողանան գրել, կարդալ և ճիշտ ընկալել իրենց լսած բառերը և նախադասությունները:

Դասընթացի բովանդակությունը

  • Երկհնչյուններ, հատուկ եւ հասարակ գոյականներ, բառեր, բնագիր/ երկխոսություն:
  • Վանկ, թվի կազմությունը, բառեր, բնագիր/ երկխոսություն:
  • Թեմատիկ բառեր, երկհնչյուններ, հատուկ եւ հասարակ գոյականներ, բնագիր, երկխոսություն:
  • Թեմատիկ բառեր, վանկ, թվի կազմությունը, բնագիրեր
  • Թեմատիկ բառեր, շեշտ, թվի կազմությունը, քանակական և դասական թվականներ նախադասություններ, բնագիր
  • Թեմատիկ բառեր, ցուվական դերանուններ, արտահայտություններ, բնագրեր, եկե´ք գրենք
  • Թեմատիկ բառեր, ածականի համեմատության աստիճանները, արտահայտություններ, երկխօսություն, եկե´ք գրենք
  • Թեմատիկ բառեր, ներկա և անցյալ անկատար բայերի խոնարհումը, արտահայտություններ, բնագիր, եկե´ք գրենք
  • Թեմատիկ բառեր, անցյալ կատարյալ և անցյալ անկատար բայերի խոնարհումը, արտահայտություններ, երկխոսություն, եկե´ք գրենք
  • Թեմատիկ բառեր, ապառնի և անցյալ ապակատար բայերի խոնարհումը, արտահայտություններ, նախադասություններ, բնագիր, եկե´ք գրենք

Դասավանդման մեթոդաբանությունը
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Դասընթացները զուգորդված են թարգմանություններով, պատկերներով, ինչը ուսուցումը առավել դյուրին է դարձնում:

Դասընթացի դասացուցակը
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը և նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա 5 օրերի ընթացքում:

Շաբաթ 0 Ծանոթացման շաբաթ
Ուսանողները ծանոթանում են Ուսանողի Ուղեցույցի հետ, որոշում են իրենց ուսանելու ոճը` լրացնելով համապատասխան հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց, մասնակցում են ֆորումին, որոշում են այն ժամային գոտին, որտեղ պետք է աշխատեն:
Ուսանողները պետք է ծանոթանան դասընթացի ընթացքում անհրաժեշտ հաղորդակցման և ուսանման օնլայն միջոցների հետ և կիրառեն դրանք:
Շաբաթ 1-8 Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ
Շաբաթ 4 Միջանկյալ քննություն
Շաբաթ 8 Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:.

Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում հավաքած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20%- մասնակցություն
20%-առաջադրանքներ
30%-միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության .

Առաջադրանքների ուշ հանձնում
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունեն հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով, եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել ուսուցչի համաձայնությունը: Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն (միայն ստուգվելու են), բայց չեն գնահատվի: Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:

Գրանցվելու համար լրացրեք գրանցման հայտը:

ԸՆԹԱՑԻԿ
2013թ. Ամառային շրջան
ՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Ստորև ներկայացված է ՀՎՀ դասընթացների ուսման գինը:
Armnet2012 Winner
GRADUATION
ՆՎԵՐ ԲԱՑԻԿ
ՈՒՂԻՂ ԿԱՊ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՎՀ ՕՐԱՑՈՒՅՑ 2013Թ.
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՂԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ