Դասընթացի անվանումը և կոդը
AC 350: Հայկական երաժշտության ներածություն - մաս 2 (արևելահայերեն) 3 կրեդիտ
Ուսումնական շրջան
2013թ. Ամառային ուսումնական շրջան
Հուլիս 1- Սեպտեմբեր 3
Ակնկալվող մասնակցության սանդղակ(ժամեր/շաբաթ)
| Նյութեր(ձայնա-, տեսա- ևտեքստային) |
1-2 ժամ
|
| Քննարկումներ, անհատականևխմբայինաշխատանքներ |
2-3 ժամ
|
|
Հարցումներ, առաջադրանքներ
|
1-2 ժամ
|
|
Շաբաթական ակնկալվող զբաղվածություն
|
4-7 ժամ
|
Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողներին ներկայացնել հայ երաժշտության պատմության ներածությունը, ներառելով միջնադարից մինչև 20-րդ դարի 60-70-ական թվականներն ընկած ժամանակաշրջանը, և այդ մշակույթի հիմնական բաղադրիչներն իրենց բնութագրերով: Դասընթացն ընդհանուր տեղեկություններ է պարունակում միջնադարում ստեղծված հայ երաժշտածիսական մատյանների, հայ հոգևոր երաժշտության գրանցման համակարգերի մասին: Ընգրկված են հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված, հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործական կյանքի մասին պատմող դասեր: Ներկայացված են նաև 60-70-ականների հայ կոմպոզիտորական արվեստի նոր միտումները:
Դասընթացը հարուստ է երաժշտական բացառիկ նմուշներով` հայ երգարվեստի լավագույն ներկայացուցիչների կատարմամբ:
Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար:
Դասընթացի նյութերը
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի բաղկացուցիչ մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տեղ գտած հրապարակումների հիման վրա:
Ուսուցման արդյունքները
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողը կիմանա, թե ինչ են արտացոլում հայ միջնադարյան երաժշտածիսական մատյանները, ծանոթ կինի հայ հոգևոր երաժշտության գրանցման համակարգերի հետ, կճանաչի հայ նշանավոր կոմպոզիտորներ Կոմիտասի, Ն. Տիգրանյանի, Տ. Չուխաջյանի, Քրիստափոր կարա-Մուրզայի, Ա. Սպենդիարյանի և այլոց ստեղծագործական ուղին:
Դասընթացում ընգրկված երաժշտական նմուշների օգնությամբ կունկնդրի հատվածներ հայ ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Արծարծվող թեմաները
- Հայ միջնադարյան երաժշտածիսական մատյաններ
- Հայ հոգևոր երաժշտության գրանցման համակարգերը
- Հայ կոմպոզիտորական արվեստ: Հայ երաժշտական մշակույթը 19-րդ դարի II կեսին (մաս 1):
- Հայ կոմպոզիտորական արվեստ: Հայ երաժշտական մշակույթը 19-րդ դարի II կեսին (մաս 2):
- Կոմիտաս
- Հայ մասնագիտական կոմպոզիտորական արվեստ
- Արամ Խաչատրյան, նրա ժամանակակիցները և հետևորդները
- 60-70 – ական թվականների հայ կոմպոզիտորական արվեստի նոր միտումները
Դասավանդման մեթոդաբանությունը
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար դյուրին և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքներն ու քննարկումները, որոնց անցկացումն ապահովելու է օնլայն ուսուցիչը, նպատակ ունեն ուսանողներին ներգրավել դասընթացի նյութի խորքային ուսումնասիրություն և մանրամասն վերլուծություն կատարելու գործընթացի մեջ: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ուսումնասիրություններ` համագործակցելով և կիսելով իրենց իսկ ունեցած տեղեկատվությունը համակուրսեցիների հետ:
Դասընթացի դասացուցակը
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը, նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա 5 օրերի ընթացքում:
|
Շաբաթ 0
|
Ծանոթացման շաբաթ
Ուսանողները ծանոթանում են Ուսանողի Ուղեցույցի հետ, որոշում են իրենց ուսանելու ոճը` լրացնելով համապատասխան հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց, մասնակցում են ֆորումին, որոշում են այն ժամային գոտին, որտեղ պետք է աշխատեն:
Ուսանողները պետք է ծանոթանան դասընթացի ընթացքում անհրաժեշտ հաղորդակցման և ուսանման օնլայն միջոցների հետ և կիրառեն դրանք:
|
|
Շաբաթ 1-8
|
Դաս 1-8 (օգտագործել օնլայն նյութեր և թվային միջոցներ)
Անհատական և խմբային աշխատանքներ
Հարցումներ
|
|
Շաբաթ 3
|
Անհատական աշխատանքի հանձնում
|
|
Շաբաթ 7
|
Խմբային աշխատանքի հանձնում
|
|
Շաբաթ 8
|
Ավարտական քննություն
|
Դասընթացի պահանջները
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը.
Գնահատման կարգը
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում հավաքած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% - մասնակցություն
25% - անհատական աշխատանք
25% - խմբային աշխատանք
30% - ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:
Առաջադրանքների ուշ հանձնում
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունեն հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով, եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել ուսուցչի համաձայնությունը: Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն (միայն ստուգվելու են), բայց չեն գնահատվի:
Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:
Գրանցվելու համար լրացրեք գրանցման հայտը: