FAKÜLTELER
VIDEOLAR
ESÜ ÖĞRENCILERI
TEPKI
Tepki gönder
ESÜ HABERLERI

Նազարեթ Սեֆերյանը հայրենադարձ հայ է, որն ապրում է Երևանում: Նա ծնվել է Կանադայում`լիբանանահայ ընտանիքում: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Հնդկաստան, որտեղ էլ նա մեծացել է իր երկու եղբայրների հետ: 1998 թվականին, միջնակարգ դպրոցն անմիջապես ավարտելուց հետո, Նազարեթը գալիս է Հայաստան Երևանի պետական բժշկական համալսարանում կրթություն ստանալու նպատակով: Այնուհետև Հայաստանի Ամերիկյան համալսարանում նա մասնագիտանում է հասարակական առողջության ոլորտում` միևնույն ժամանակ մասնակցելով Քեմբրիջի համալսարանի կայուն առաջնորդության վերաբերյալ հեռավար կրթության դասընթացներին:
Սեֆերյանների ընտանիքում միշտ հայերեն են խոսել: <<Երբ տեղափոխվեցի Հայաստան, հայերենի իմ իմացությունը զգալիորեն բարելավվեց, և ես նաև սովորեցի ռուսերեն: Բայց Հայաստանում ապրելու տարիներին ինձ շատ քիչ հնարավորություն է ընձեռվել ստանալ մասնագիտական գիտելիքներ Հայաստանի պատմության վերաբերյալ>>,- ասաց Նազարեթը:
Չնայած որ հայոց լեզվի մի քանի դասընթաց է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում, նա պատմության դասընթաց երբեք չի վերցրել: Նա այնպիսի զգացողություն ուներ, որ ինչ-որ բան լիարժեք չէր, քանի որ նա շատ բան չգիտեր հայ մեծանունների և հայոց պատմության կարևոր իրադարձությունների մասին: Երբ Հայկական վիրտուալ համալսարանում հայոց պատմություն սովորելու հնարավորություն ընձեռվեց, նա սրտանց ընդունեց այն և միանգամից 2 դասընթաց վերցրեց 2009 թվականի աշնանային ուսումնական շրջանին: Բոլոր դասընթացներից Նազարեթը ընտրեց հին շրջանի հայոց պատմությունը: Դա այն բնագավառն էր, որի մասին նա շատ քիչ բան գիտեր: Իր ընտրությունը պայմանավորված էր նաև ընդհանրապես իր պատմության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությամբ:
<<ՀՎՀ-ի պատմության դասընթացները ինձ վերջնականապես հնարավորություն տվեցին լավ ճանաչելու հայոց պատմությունը, և հիմա ես ինձ շատ ավելի վստահ եմ զգում հայոց պատմության վերաբերյալ զրույց-քննարկումներին մասնակցելիս: Տանելով համեմատական զուգահեռներ անցյալում և այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև` ես ապշում եմ. Պատմությունն ամբողջությամբ կրկնվում է>>,- ասում է նա: Շարունակելով իր խոսքը` նա ասաց, որ հպարտություն է զգում`ապրելով Հայաստանի ազատ, անկախ հանրապետությունում:
ՀՎՀ-ի դասընթացներն իրեն ներշնչեցին նաև ինքնուրույն ուսումնասիրություններ անել իր երկրի պատմության մասին շատ ավելի լավ տեղեկացված լինելու համար: Նա հույս ունի, որ ՀՎՀ-ի պատմության դասընթացները իրեն հնարավորություն կտան լիարժեքորեն ծանոթանալու Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձություններին, և որ հետագա դասընթացները կհարստացնեն իր գիտելիքները հայ գրականության ոլորտում: Նա կարծում է, որ ՀՎՀ-ն կարող է հզոր զենք լինել սփյուռքում բնակվող հայերի, հատկապես երիտասարդների ձեռքում` նրանց օգնելով ավելի լավ ճանաչել իրենց երկրի պատմությունն ու մշակույթը: Նազարեթը արդեն խորհուրդ է տվել իր ընկերներին գրանցվել ՀՎՀ-ի դասընթացներին:
Նազարեթի դրական փորձը լավագույն օրինակ է սփյուռքում և Հայաստանում բնակվող բոլոր հայերի համար: << Ես հույս ունեմ, որ ՀՎՀ-ն, տրամադրելով օգտակար գիտելիքներ, ինձ օգնում է լինել իսկական հայ, քանի որ ես ապրում և աշխատում եմ Հայաստանում>>,-ասաց նա:

GÜNCEL
2013 Yaz dönemi
ÖDEME VE ÖDEME IŞLEMLERI
Aşağıda ESÜnin kurs fiyatları yazılıyor
Armnet2012 Winner
GRADUATION
HEDIYE KARTı
CANLı BAĞLANTı
ÇALIŞMA
2013 YıLı ESÜ TAKVIMI
ESÜ HABERLERI
ESÜ HABERLERI
ILETIŞIMDE KALıN