FAKÜLTELER
VIDEOLAR
ESÜ ÖĞRENCILERI
TEPKI
Tepki gönder
ESÜ HABERLERI

Եթե Ձեր ծնողներից մեկը հայ է և դուք ապրել եք մի վայրում, որտեղ չի եղել հայկական համայնք, և դուք մեծ ցանկություն եք ունեցել բացահայտել Ձեր արմատները և սովորել հայոց լեզու, ապա ինչ կանեիք դուք:
Հիրավի, այն շատ կարևոր հարց էր Քրիստին Սերջենյանի համար, մի երիտասարդ պարմանուհի, հայուհի-ամերիկուհի Նյու-Յորքի Քուինս քաղաքից: Նա դասավանդման մագիստրոսի կոչումը ստացել է Փեյս համալսարանում (Pace University) և այժմ աշխատում է որպես քոլեջի խորհրդատու և դեպքերի կառավարման պատասխանատու Children Harlem Zone-ի College Success Office-ում:
Երեք երեխաներից կրտսերը`Քրիստինը, ունի մեկ ավագ եղբայր և մեկ ավագ քույր: Հայ հոր ընտանիքը եկել է Ստամբուլից, Օրդուից, մինչդեռ մայրն իռլանդուհի է: Մեծանալով` նրան բախտ չվիճակվեց այցելել հայկական դպրոց կամ կիրակնօրյա դպրոց, քանի որ իր ծննդավայր Ուոթերվիլում (Մեն) նման հնարավորություն չկար: Այնուամենայնիվ, նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում հայկական խնդիրների նկատմամբ, հատկապես, երբ միջին դասարաններում սկսեց հասկանալ նույնականության գաղափարը: Այսպես, նա սկսեց ձևավորել իր սեփական նույնականությունը պատանեկության տարիներից:
"Իմ ծննդավայրը, որտեղ ես մեծացել եմ, բազմամշակութային չէր, և մյուս երեխաներն ակնհայտ ձևով ցույց էին տալիս իմ 'տարբեր' լինելը",-ասաց Քրիստինը: "Նրանք հաճախ ինձ հարցեր էին տալիս ուտելիքի մասին, որ ես դպրոց էի տանում, բոլորից տարբերվող իմ արտաքինի, իմ անսովոր ազգանվան և այլնի մասին: Այդ էր պատճառը, որ երբ ես հարցեր էի տալիս կամ փորձում էի հասկանալ այն բաները, որ տեղի էին ունեցել ինձ հետ, երբ ես փոքր էի, հայրս և մայրս, երկուսով, իմ մեջ հայ լինելու հպարտություն էին սերմանում":
Միայնակ լինելով իր կիսով չափ հայ դասընկերոջ հետ` Քրիստինը հաճախ ցուցադրումներ էր պատրաստում իր ընկերներին հայոց պատմությունը սովորեցնելու համար: Երբ նա առաջին անգամ եկավ Բրաուն համալսարան (Brown University) սոցիոլոգիա ուսանելու համար, հաճախ այցելում էր Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) հայկական եկեղեցի, նա նաև համալսարանի տարածքում ստեղծեց հայ ուսանողների ասոցիացիա: Այդուհանդերձ, դյուրին չէր առանց լեզվի և սովորույթների իմացության ներգրավվել հայկական համայնքում:
2008 թվականին, Քրիստինն առաջին անգամ այցելեց Հայաստան Birthright Armenia ծրագրի շրջանակներում` որպես Հայ կամավորների կորպուսի մասնակից: Նա մի քանի ամիս ապրեց Երևանում, մի հյուրընկալ ընտանիքում և իր պրակտիկան անցկացրեց Counterpart International–ում:
"Երկիրը շատ գեղեցիկ էր, բայց իսկապես դժվար էր հարմարվելը, քանի որ ես լեզվին չէի տիրապետում", - ասաց նա: Այնուամենայնիվ, երեք ամիս ապրելով Հայաստանում, Քրիստինը հայերեն խոսելու և հասկանալու որոշակի պաշար հավաքեց: "Ես շատ եմ ցանկանում կրկին Հայաստան գնալ: Ես հողի հետ կապվածություն եմ զգում և, բացի այդ, մեծ ցանկություն ունեմ կիրառել և կատարելագործել իմ հայերենը",- ավելացրեց նա:
Նյու-Յորք վերադառնալուց հետո, Քրիստինը սկսեց միջոցներ փնտրել հայոց լեզվի իր ունեցած մակարդակը, որ ձեռք էր բերել Հայաստանում, պահպանելու համար: Հենց այդ ժամանակ էր, որ նա բացահայտեց Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Birthright Armenia–ի շրջանավարտներից մեկի միջոցով և արձանագրվեց ՀՎՀ-ի արևելահայերենի դասընթացին: Նա արդեն մասնակցել է երեք ուսումնական շրջանի` անցնելով սկսնակներից մինչև միջին մակարդակ: "Ես ցանկացա հայերեն սովորել Հայկական վիրտուալ համալսարանի հետ, քանի որ հնարավորություն չունեմ հաճախ խոսել և մտածել հայերեն, և ես չեմ ցանկանում կորցնել այն, ինչ ձեռք եմ բերել Հայաստանում",- ասաց նա: "Ընթերցանության և գրավորի մեջ ունեցած իմ առաջընթացն ու, ընդհանրապես, լեզու սովորելու հմտությունն ինձ հնարավորություն տվեց ինքնուրույն սովորել":
ՀՎՀ-ի անձնակազմի, հեռավար կրթության դասախոսների և շրջանավարտների միջև համաձայնեցված համագործակցությունը ցույց է տալիս ծրագրի բարձր որակը և իր առաքելությունը հավերժացնելու ունակությունը: "Ինձ իսկապես հաճելի էր լինել Հայկական վիրտուալ համալսարանի ուսանող: Մարինա Խաչատուրյանը, ով իմ հեռավար կրթության դասախոսն է եղել երեք ուսումնական շրջանի ընթացքում, ինձ տվեց շատ դրական փորձ",-ասաց Քրիստինը: "Ես կարծում եմ, ինձ պես մեկի համար, ով եկել է մի վայրից, որտեղ հայկական համայնք պարզապես գոյություն չունի, այս օնլայն դասընթացներն անգնահատելի արժեք ունեն":
Արևելահայերենի դասընթացներն ավարտելուց և լեզվի իմացության լավ մակարդակի հասնելուց հետո, Քրիստինը նպատակ ունի մասնակցել նաև ՀՎՀ-ի հայոց պատմության դասընթացներին: Իր զգալի փորձը նրա մոտ ցանկություն առաջացրեց առաջարկել համալսարանը ընկերներին և մտերիմներին, այդ թվում, իր ավագ քրոջը, ով նույնպես ապրում է Քուինսում:
Հիշելով Հայաստան կատարած իր ճամփորդությունը` Քրիստինը մտաբերում է, թե որքան էր այնտեղ տառապում լեզվական պատնեշի պատճառով: "Ես կարծում եմ, որ մյուս կամավորները, ովքեր մեկնել են Հայաստան, ունենալով հայերեն խոսելու և հասկանալու գեթ մի փոքր կարողություն, մեծ առավելություն են ունեցել, քանի որ վերջիններս կարողացել են ներգրավվել, ընկերներ ձեռք բերել և իրենց չեն զգացել որպես օտարական",-ասաց նա: "Ես անչափ ուրախ կլինեմ տեսնելու տարբերությունը, եթե այժմ վերադառնամ Հայաստան, ուրախ կլինեմ, եթե զգամ, որ կարող եմ գոնե խոսել և հասկանալ, հետևաբար և, կարող եմ ընդգրկվել հասարակության մեջ":

GÜNCEL
2013 Yaz dönemi
ÖDEME VE ÖDEME IŞLEMLERI
Aşağıda ESÜnin kurs fiyatları yazılıyor
Armnet2012 Winner
GRADUATION
HEDIYE KARTı
CANLı BAĞLANTı
ÇALIŞMA
2013 YıLı ESÜ TAKVIMI
ESÜ HABERLERI
ESÜ HABERLERI
ILETIŞIMDE KALıN