FAKÜLTELER
VIDEOLAR
ESÜ ÖĞRENCILERI
TEPKI
Tepki gönder
ESÜ HABERLERI

2012 թվականի մայիսի վերջին ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը կազմակերպեց «Հայերը և մնջախաղը» խորագրով առցանց (օնլայն) մշակութային հետաքրքիր միջոցառում:
Միջոցառումը ուսանողների կողմից համարվեց ՀՎՀ-ի կազմակերպած ամենահաջողված առցանց մշակութային միջոցառումներից մեկը: Նրանցից շատերի համար այն առաջին փորձը հանդիսացավ ծանոթանալու հայկական մնջախաղի պատմությանը, մասնավորապես ծաղրածուների արքա՝ Լեոնիդ Ենգիբարյանի արվեստին:
Քանի որ հայկական մնջախաղի վերածնունդը սերտորեն կապված է միջազգային ճանաչում ունեցող Լեոնիդ Ենգիբարյանի և նրա արվեստի հետ, ՀՎՀ-ի առցանց ուսուցիչները նրա թատերական ներկայացումներով և այլ կրթական և մշակութային փաստերով հարուստ ուսուցանող և միաժամանակ զվարճալի ներկայացում պատրաստեցին, ինչն էլ ոգեշնչեց ուսանողներին ակտիվորեն մասնակցելու այդ աննախադեպ միջոցառմանը:
Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ հանդիսացավ ՀՎՀ-ի առաքելության իրագործման համար. այն է ուսանողներին տալ գիտելիքներ հայագիտության՝ հայոց լեզվի, պատմության ու մշակույթի ոլորտում, ինչպես նաև ամուր կապ ստեղծել աշխարհի տարբեր անկյուններում ապրող ուսանողների միջև:

GÜNCEL
2013 Yaz dönemi
ÖDEME VE ÖDEME IŞLEMLERI
Aşağıda ESÜnin kurs fiyatları yazılıyor
Armnet2012 Winner
GRADUATION
HEDIYE KARTı
CANLı BAĞLANTı
ÇALIŞMA
2013 YıLı ESÜ TAKVIMI
ESÜ HABERLERI
ESÜ HABERLERI
ILETIŞIMDE KALıN