DEPARTMENTS
VIDEO MATERIALS
AVC STUDENTS
FEEDBACK
Send Feedback
AVC NEWS

Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ) շարունակում է ընդլայնել իր գործունեությունը նոր նախաձեռնություններով` համընթաց շարժվելով ներկայիս տեխնոլոգիական զարգացումների և էլ-ուսուցման փորձի հետ: Պահպանելով օնլայն ուսուցման միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխանությունը` համալսարանը նաև ապահովում է ՀՀ կրթության նախարարության կողմից սահմանված Հայաստանի կրթական կարիքները:
Շախմատի ծրագիրը նախատեսված է թե' կրտսեր եւ թե' չափահաս ուսանողների համար: Նախագիծը վերջերս է ծնունդ առել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և հայկական վիրտուալ համալսարանի համագործակցության արդյունքում, մի նախաձեռնություն, որն աջակցում է կառավարության` տարրական դպրոցական ուսումնական ծրագրերում շախմատը որպես պարտադիր դասընթաց մտցնելու դիրքորոշմանը:
2013 թ հունվարի 18-ից 20-ը Հայաստանը հյուրընկալեց ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի (ՆԽ) առաջին նիստը առողջարանային քաղաք Ծաղկաձորում: Եռօրյա քննարկումներին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ - ի նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ շախմատի միջազգային ֆեդերացիայի 24 անդամներ` քննարկելով համաշխարհային շախմատին առնչվող հարցեր:
Քննարկված հարցերի թվում էր 2011 թվականից շախմատը տարրական դպրոցներում որպես պարտադիր դասընթացներ կիրառելու հայկական հաջող փորձը: ՖԻԴԵ-ի նախագահը ընդգծեց այն փաստը,որ Հայաստանը կարևոր դեր է խաղացել շախմատի ոլորտում` ներգրավելով շախմատը հանրային դպրոցներիի ուսումնական ծրագրերում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը խոսեց շախմատի ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին` մեջբերելով ՀՎՀ-ի հետ իրականացվող համատեղ նախագիծը. “ Ավելի բարձր արդյունքների հասնելու համար` մենք ՀԲԸՄ-ի հետ համատեղ սկսեցինք օնլայն դասընթացները: Հենվելով ՀՎՀ-ի օնլայն դասավանդման փորձի վրա` մենք արձանագրել ենք փայլուն նվաճումներ տարբեր տարիքային խմբերի` երեխաների և չափահասների մոտ` ուսուցման տարբեր մեթոդների կիրառմամբ”:
Նախագիծը ներկայացնելիս պարզ դարձավ, որ դասերը կազմելիս տարիքային խմբերին բնորոշ հոգեբանական առանձնահատկությունները և տպավորիչ տեսողական միջոցների ազդեցությունը հաշվի են առնվել ուսուցման առավելագույն արդյունքների հասնելու համար: “Մուլտիմեդիա տեխնիկայի օգտագործման ՀՎՀ-ի փորձը կիրառվել է, որպեսզի դասերը տեսողական առումով դառնան գրավիչ և սովորողի ուշադրությունը կենտրոնացնեն` դարձնելով սովորելու գործընթացը դյուրին և հաճելի”,- նշում է Պր. Զորյանը: Ծրագրի նպատակն է ուսանողի մոտ զարգացնել որոշակի հմտություններ, այդ թվում` կենտրանալու, ստեղծագործական և ռազմավարական մտածողություն: Ծրագիրն ունի երեք` սկսնակների, միջին և բարձր, մակարդակ: Ծրագիրն իր առաջին դասընթացը կմեկնարկի 2013 թ. ընթացքում:
Շախմատի ծրագրի միջոցով Հայկական վիրտուալ համալսարանը եզակի դեր կխաղա` զարգացնելով շախմատային մտածողութունը և շախմատի մշակույթը Հայաստանում և ողջ աշխարհում:
ՖԻԴԵ-ի հանդիպումը դիտեք սեղմելով հղումը ՖԻԴԵ-ի 2013թ ՆԽ նիստ
Շախմատի դասերի մասին տեղեկացեք սեղմելով հղումը ՀՎՀ-ի շախմատի դասընթացներ

CURRENT
Summer Term 2013
TUITION FEES AND PAYMENT
Below is the outline of tuition fees for AVC courses.
GRADUATION
GIFT CERTIFICATE
LIVE CHAT
CAREERS
AVC CALENDAR 2013
PRESS ROOM
AVC NEWS
STAY CONNECTED