ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՎՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ԱՐՁԱԳԱՆՔ
Ուղարկել արձագանք
Ծրագիր

Դասընթացի անվանումը և կոդը
AH280: 20-րդ դարի հայոց պատմություն- մաս 1(արևելահայերեն)-3 կրեդիտ

Ուսումնական շրջան
2013թ. Ամառային ուսումնական շրջան
Հուլիս 1- Սեպտեմբեր 3

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային) 1-2 ժամ
Քննարկումներ, անհատական և խմբային աշխատանքներ 2-3 ժամ
Հարցումներ, առաջադրանքներ 1-2 ժամ
Շաբաթական ակնկալվող զբաղվածություն(ամբողջ ժամաքանակը) 4-7ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն քննարկումների, ֆորումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսի միջոցով,
  • ընթերցեն և օնլայն քննարկեն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Դասընթացը ներկայացնում է հայոց պատմությունը 20-րդ դարի սկզբում ընկած ժամանակահատվածում: Այն տեղեկություններ է տալիս 1918-1920 թթ. Հայաստանի հանրապետության կազմավորման, ներքին և արտաքին դրության, 1920թ. թուրք-հայկական պատերազմի, Զանգեզուրի և Արցախի ազատագրական պայքարի, Հայաստանի խորհրդայնացման, Խորհրդային Հայաստանի 1921-1928թթ. տնտեսության, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանում կնքված մի շարք պայմանագրերի մասին:
Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար:

Դասընթացի նյութերը
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի բաղկացուցիչ մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տեղ գտած հրապարակումների, դպրոցական ուսումնական ծրագրերի, պատմագիտական քննարկումների և բանավեճերի հիման վրա:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են համալսարանական և մինչհամալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը
Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն, Երևան, 1998:
Է. Դանիելյան, Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն, Երևան, 2008:
Հայժողովրդի պատմություն, ՀԳԱ հրատ, հատոր 1-8, Երևան, 1967-1984:

Ուսուցման արդյունքները
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն Հայոց պատմության նշանակալից իրադարձությունների թվագրությանը, գիտելիքներ կունենան այն իրադարձությունների մասին, որոնք մեծապես ազդել են հայ ժողովրդի և հայկական պետականության վրա: Ուսանողները կստանան գիտելիքներ համաշխարհային պատմության մեջ Հայոց պատմության դերի մասին, ձեռք կբերեն պատմական գործընթացները ուսումնասիրելու, վերլուծելու, մեկնաբանելու փորձ:

Արծարծվող թեմաները

  • Հայաստանի Հանրապետության կազմավորումը։ Ներքին դրությունը 1918-1920 թթ.
  • Հայաստանի Հանրապետության արտաքին դրությունը (1918-1920)։ Փարիզի խաղաղության վեհաժողովը: Սևրի դաշնագիրը
  • 1920 թ. թուրք-հայկական պատերազմը: Հայաստանի խորհրդայնացումը
  • Զանգեզուրի և Արցախի ազատագրական պայքարը 1918-1921 թթ.
  • 1921 թ. փետրվարյան ապստամբությունը: Քաղաքացիական կռիվները Հայաստանում
  • 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
  • Անդրդաշնության և ԽՍՀՄ կազմավորումը։ Խորհրդային Հայաստանի տնտեսությունը 1921-1928 թթ.
  • Հայաստանի ինդուստրացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումը

Դասավանդման մեթոդաբանությունը
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար դյուրին և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքներն ու քննարկումները, որոնց անցկացումն ապահովելու է օնլայն ուսուցիչը, նպատակ ունեն ուսանողներին ներգրավել պատմական իրադարձություններն ուսումնասիրելու և մանրամասն վերլուծություն կատարելու գործընթացի մեջ: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ուսումնասիրություններ` համագործակցելով և կիսելով իրենց իսկ ունեցած տեղեկատվությունը համակուրսեցիների հետ:

Դասընթացի դասացուցակը
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը, նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա 5 օրերի ընթացքում:

Շաբաթ 0 Ծանոթացման շաբաթ
Ուսանողները ծանոթանում են Ուսանողի Ուղեցույցի հետ, որոշում են իրենց ուսանելու ոճը` լրացնելով համապատասխան հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց, մասնակցում են ֆորումին, որոշում են այն ժամային գոտին, որտեղ պետք է աշխատեն:
Ուսանողները պետք է ծանոթանան դասընթացի ընթացքում անհրաժեշտ հաղորդակցման և ուսանման օնլայն միջոցների հետ և կիրառեն դրանք:

Շաբաթ 1-8 Դաս 1-8 (օգտագործել օնլայն նյութեր և թվային միջոցներ)
Անհատական և խմբային աշխատանքներ
Հարցումներ
Շաբաթ 3 Անհատական աշխատանքի հանձնում
Շաբաթ 7 Խմբային աշխատանքի հանձնում
Շաբաթ 8 Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:.


Անհատական նախագծի նկարագրությունը.ուրաքանչյուր ուսանող պետք է մշակի անհատական նախագիծ և նշված ժամկետում ներկայացնի զեկույց: Նախագիծը պետք է հիմնված լինի դասընթացի ընթացքում քննարկված թեմայի վրա: Ուսանողները նախ պետք է ուսուցչի հետ խորհրդակցեն ընտրված թեմայի և բովանդակության շուրջ: Նրանք, ովքեր թեման կընտրեն նախօրոք, հնարավորություն կունենան դասընթացի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկումներն օգտագործել իրենց նախագծում:
Խմբային նախագծի նկարագրությունը խմբային նախագիծը հիմնված է համեմատական մեթոդի վրա: Ուսանողները համեմատական եզրեր կանցկացնեն իրենց երկրներում կատարված իրադարձությունների և Հայոց Պատմության դասընթացի քննարկվող թեմայի ժամանակաշրջանների միջև: Խմբի անդամները միասին կորոշեն իրենց աշխատանքի ձևը, Word, PowerPoint կամ այլ թվային ծրագրերի օգնությամբ կստեղծեն զեկույցներ` ներկայացնելով կատարված համեմատությունները և ուսումնասիրությունների զուգահեռները:

Գնահատման կարգը
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում հավաքած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% - մասնակցություն
25% - անհատական աշխատանք
25% - խմբային աշխատանք
30% - ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Առաջադրանքների ուշ հանձնում
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունեն հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով, եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել ուսուցչի համաձայնությունը: Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն (միայն ստուգվելու են), բայց չեն գնահատվի: Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:

Առաջադրանքների ուշ հանձնում
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունեն հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով, եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել ուսուցչի համաձայնությունը: Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն (միայն ստուգվելու են), բայց չեն գնահատվի: Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:

Գրանցվելու համար լրացրեք գրանցման հայտը:

ԸՆԹԱՑԻԿ
2013թ. Ամառային շրջան
ՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Ստորև ներկայացված է ՀՎՀ դասընթացների ուսման գինը:
Armnet2012 Winner
GRADUATION
ՆՎԵՐ ԲԱՑԻԿ
ՈՒՂԻՂ ԿԱՊ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՎՀ ՕՐԱՑՈՒՅՑ 2013Թ.
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՂԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ