|
ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՎՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ԱՐՁԱԳԱՆՔ
|
ՀԱՃԱԽ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ
Գրանցման համար հատուկ պայմաններ չկան: Ցանկացած տարիքի յուրաքանչյուր անձ, ով հետաքրքրված է հայկական կրթություն ստանալով, կարող է գրանցվել: Դասընթացները նախատեսված են համալսարանի (ավագ դպրոց եւ համալսարան) մակարդակի ուսանողների եւ չափահասների համար: Կարող եք դիպլոմ, համալսարանի կրեդիտ (տես
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
) ստանալ կամ պարզապես մասնակցել դասընթացին:
Օգտվելով
ԳՐԱՆՑՄԱՆ
էջից` ներկայացված հայտում լրացրեք անձնական տվյալները: Կարճ ժամանակ անց նամակ կստանաք, որտեղ կգտնեք անհրաժեշտ բոլոր ցուցումները:
Սեղմեք
ՄՈՒՏՔ
(էջի վերեւի աջ անկյունում) եւ մուտքագրեք ձեր մականունն ու գաղտնաբառը:
ԳՐԱՆՑՄԱՆ դաշտը լրացնելիս ձեր գրանցման անունը եւ գաղտնաբառը կամրագրվեն ՀՎՀ ինֆորմացիոն համակարգում: Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, մտեք ԳՐԱՆՑՈՒՄ էջը եւ սեղմեք ՙԱյո, օգնեք ինձ մուտք գործել՚, ապա հետեւեք ցուցումներին:
Այս կամ այլ տեխնիկական խնդիրների դեպքում այցելեք
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
էջ կամ կապ հաստատեք ՏՏ աջակցման կենտրոնի հետ`
ITsupport@avc-agbu.org
էլ. հասցեով:
Համաժամանակյա եւ տարաժամանակյա տեխնոլոգիաների միջոցով վիրտուալ համալսարանը ուսանողներին հնարավորություն կտա նոր նյութեր սովորել` շաբաթական պարբերականությամբ` օգտագործելով մուլտիմեդիա (տեքստային, լսողական եւ տեսողական միջոցներով) դասերը, ինչպես նաեւ դասերի եւ խմբային նախագծերի ժամանակ օնլայն ուսուցչի եւ դասընկերների հետ հաղոդակցվելով: Ի լրումն շաբաթական դասերի` ուսանողները նաեւ ավտոմատացված ուսուցման գործիքներ, խաղեր, հանձնարարություններ, օրացույցներ, դասընթացի նկարագրություններ, խնդիրներ, միջանկյալ եւ ամփոփիչ քննություններ, հանձնարարությունների զետեղման անկյուններ եւ օրագրեր կունենան: Ավելին, քննարկումների ֆորումները, էլեկտրոնային նամակները, չաթերը, աուդիո եւ վիդեո քննարկումները ուսանողներին հնարավորություն կտան ավելի լավ կապ հաստատել իրենց ուսուցչի եւ դասընկերների միջեւ եւ ողջ աշխարհի հայերի հետ ընկերություն հաստատել:
Մուլտիմեդիա դասընթացների հեղինակները Հայաստանի ճանաչված մասնագետներ են` վերապատրաստված օնլայն կրթության միջազգային մանկավարժ մասնագետների կողմից: Ուսանողներին աջակցում են օնլայն ուսուցիչները, ովքեր ուղղորդում են նրանց, քննարկումների ֆորումներ վարում, պատասխանում ուսանողների հարցումներին եւ գնահատում հանձնարարությունները, նախագծերը, միջանկյալ եւ ամփոփիչ քննությունները:
2013թ. ունի 4 ուսումնական շրջան:
Մասնակից ուսանող. Մասնակից ուսանողը գրանցվում է դասընթացին (ներին) և ստանում է երկու կրեդիտ այն հաջողությամբ ավարտելու դեպքում: Նա պետք է ակտիվորեն մասնակցի օնլայն քննարկումներին, ֆորումներին և չաթին, հանձնի շաբաթական հարցումներ, պահպանի առաջադրանքների համար սահմանված ժամկետները, մասնակցի անհատական և խմբային աշխատանքներին ու նախագծերին և հանձնի ավարտական քննություն:
Ամենայն հավանականությամբ, Դուք օգտագործում եք MS Word-ի հին տարբերակ, որը չի ճանաչում docx-ի ֆայլերը (MS Word 2007): Որպեսզի կարողանաք կարդալ MS Office 2007 փաստաթղթերը Ձեր համակարգչի վրա պետք է տեղադրեք «Microsoft Office Compatibility Pack for Word, Excel, and PowerPoint File Formats”: Այն կարող եք բեռնել հետևյալ հղումից` http://www.microsoft.com/downloads/en/details.aspx?familyid=941b3470-3ae9-4aee-8f43-c6bb74cd1466&displaylang=en |
ԸՆԹԱՑԻԿ
2013թ. Ամառային շրջան
ՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Armnet2012 Winner
GRADUATION
ՆՎԵՐ ԲԱՑԻԿ
ՈՒՂԻՂ ԿԱՊ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՎՀ ՕՐԱՑՈՒՅՑ 2013Թ.
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՂԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ
|








