ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՎՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ԱՐՁԱԳԱՆՔ
Ուղարկել արձագանք
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայկական վիրտուալ համալսարանի ծրագիրը նախագծվել է 2004 թվականին՝ ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից, որը դեռ վաղուց էր նշում սփյուռքում եւ հայրենիքում հայ ժողովրդի ներկա պահանջները բավարարող կրթական մի ծրագրի անհրաժեշտության մասին: Այդ օրվանից ծրագրի տեխնոլոգիան բազմակողմանիորեն մշակվել է Հայաստանում՝ Երեւանի պետական
համալսարանի Կրթության եւ հետազոտության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականների եւ ծրագրավորողների համագործակցությամբ: ՀՎՀ-ն ստեղծվել է` հաղթահարելու կրթական այն խոչընդոտները, որ տասնամյակներ շարունակ մտահոգում էին հայկական սփյուռքին: ՀՎՀ-ի նպատակն է ողջ աշխարհի հայության համար հայկական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել: Այն ուղղված է ներկայիս ուսանողությանը` այսպիսով հավաստելով ՀԲԸՄ կրթական նպատակները: Չնայած վիրտուալ հաստատությունն ավելի շատ ուղղված է այն անհատներին, ովքեր դեմ առ դեմ հայկական կրթական ծրագրերին չեն մասնակցում, ՀՎՀ-ն նաեւ կլրացնի այն անձանց կրթական հենքը,
ովքեր հաճախում են ավանդական հայկական կրթական հաստատություններ: Հեռաուսուցման ծրագիրը ոչ միայն կհարստացնի ողջ աշխարհից ընդգրկված ուսանողների գիտելիքները, այլ նաեւ ավանդական հայկական կրթական համակարգին գերժամանակակից մուլտիմեդիա միջոցներ կտրամադրի:
ՀՎՀ-ն հնարավորինս օգտվում է ՀԲԸՄ-ի` հայկական կրթակություն տրամադրելու փորձառությունից, ենթակառուցվածքից եւ որակի անունից: Այն օգտվում է նաեւ հեռաուսուցման մանկավարժական փորձից եւ օգտագործման եղանակներից: Այն գործածում է հայկական կրթության փորձն ու կրթական կառավարման համակարգը: Ուսանողները կարող են ավարտած յուրաքանչյուր դասընթացից կրեդիտներ հավաքել` արդյունքում ՀԲԸՄ ՀՎՀ-ի հավաստագիր ստանալով: Ուսանողները կարող են նաեւ ՀՎՀ կուրսերի կրեդիտները տեղափոխել աշխարհի տարբեր համալսարաններ եւ կրթական հաստատություններ: Հայկական նոր դասարանը գործի է դրվել եւ վերջնականապես հասանելի կլինի ամեն հայի, ամենուր եւ ամեն պահի: Բաց մի’ թողեք այս հնարավորությունը:

pdf

ԸՆԹԱՑԻԿ
2013թ. Ամառային շրջան
ՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Ստորև ներկայացված է ՀՎՀ դասընթացների ուսման գինը:
Armnet2012 Winner
GRADUATION
ՆՎԵՐ ԲԱՑԻԿ
ՈՒՂԻՂ ԿԱՊ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՎՀ ՕՐԱՑՈՒՅՑ 2013Թ.
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՂԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ